Ներքին 10 րոպե առաջ - 18:30 11-11-2026

102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ

Անահիտ Չալիկյան

Լրագրող

Oragir.News-ի տեղեկություններով՝ մոտ մեկ ամիս առաջ Գյումրիում տեղակայված Ռուսաստանի 102-րդ ռազմաբազայի երկու զինծառայողներ ծեծի են ենթարկել Ուկրաինայի 34-ամյա քաղաքացի Դմիտրի Սամուելենկոյին։

Միջադեպը տեղի է ունեցել Գյումրիի Անի թաղամասում։ Ուկրաինայի քաղաքացին դիմել է իրավապահներին՝ հայտնելով, որ իրեն երկու ռուս զինծառայող է ծեծի ենթարկել։

Oragir.News-ի հարցմանն ի պատասխան՝ ՀՀ քննչական կոմիտեից հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, իսկ երկու անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Վերջիններս կալանավորվել են։

«Հոկտեմբերի 10-ին Ուկրաինայի քաղաքացին հաղորդում է ներկայացրել Ոստիկանության բաժին, համաձայն որի՝ Գյումրու Անի թաղամասում 2 անձ իրեն ծեծի են ենթարկել: Հաղորդման հիման վրա ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում 2 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 171-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (առողջությանը թեթև վնաս պատճառելը): Նրանք կալանավորվել են»,- հայտնել են Քննչական կոմիտեից։

Oragir.News-ի աղբյուրի փոխանցմամբ՝ միջադեպին մասնակցել են նաև հայեր, որոնք նույնպես տուժածների թվում են։ Աղբյուրի պնդմամբ՝ ընդհանուր առմամբ ծեծի է ենթարկվել 5 մարդ, բայց հայ քաղաքացիների՝ միջադեպի հետևանքով տուժած լինելու վերաբերյալ տեղեկությունը պաշտոնապես ո՛չ հաստատվել է, ո՛չ հերքվել։ Ավելի ուշ ՔԿ-ից Oragir.News-ին հայտնել են, որ տվյալ վարույթի շրջանակում այլ տուժածներ չկան։
Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ Ուկրաինայի 34-ամյա քաղաքացին այս պահին բուժում է ստանում, իսկ հայ տուժածները բուժօգնության չեն դիմել։

Նշենք, որ օրեր առաջ ևս Գյումրիում 102-րդ ռազմաբազայի զինծառայողների մասնակցությամբ բռնության դեպքի վերաբերյալ ահազանգ էր ստացվել իրավապաշտպաններին։

Տարածված 26 վայրկյան տևողությամբ տեսանյութում մի խումբ անձինք բռնություն էին կիրառում տղամարդու նկատմամբ՝ միաժամանակ ռուսերեն հայհոյանքներ հնչեցնելով և հայտարարելով, թե Գյումրին իրենց քաղաքն է։


Անահիտ Չալիկյան

Ամենից շատ դիտված

22:47 Վարորդը 13-ամյա երեխային իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում՝ մեն-մենակ․ քաղաքացին դիմել է Ավինյանին
18:41 Սևանում՝ բնակելի շենքի հետնամասում կայանված ավտոմեքենայում, հայտնաբերվել է տղամարդու մարմին
16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
22:12 Վիճակագրությունը խեղաթյուրում են, որ տուբերկուլյոզի կաբինետները փակեն
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
20:05 Արսեն Գևորգյանի մահը դարձավ անչափ ցավալի կnրուստ․ պատասխանատուները չեն կարողանալու խուսափել պատժից
19:47 Ծեծկռտուք՝ Արագածոտնի մարզում․ մասնակիցների թվում են մայրն ու որդին՝ մի կողմից, 87-ամյա պապիկը որդիների և թոռան հետ՝ մյուս կողմից
22:26 ՀԷՑ ՓԲ ընկերության կառավարչի՝ Հ1-ի եթերում արտահայտած «ֆանտաստիկ» ստերին կանդրադառնամ մի փոքր ուշ. Դավիթ Ղազինյան
21:42 Երևան-Գյումրի ավտոճանապարհին «Audi»-ն բախվել է երկաթե արգելապատնեշներին
19:07 Թուրքական ընկերությունները 5 մլրդ դոլարի նախագծեր են իրականացնում Ղարաբաղում