Ներքին 23 րոպե առաջ - 18:17 11-11-2026

Անդրեասյանը և ՌԴ դեսպանը կարևորել են ՀՀ դպրոցներում ռուսերենի ուսուցման արդյունավետության բարձրացումը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին:

Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Քրիստինա Թաթարյանը:
Ողջունելով դեսպանին նախարարությունում՝ Ժաննա Անդրեասյանը կարևորել է երկու երկրների միջև բազմակողմ համագործակցության զարգացումը:

Այս համատեքստում նա հիշատակել է 2026 թվականի նոյեմբերի 9-ից 16-ը Ռուսաստանում Հայաստանի մշակույթի օրերի անցկացումը, որի շրջանակում նախատեսվում են բազմաթիվ միջոցառումներ՝ ի նպաստ մշակութային կապերի ամրապնդմանը:

Դեսպան Սերգեյ Կոպիրկինը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար՝ իր հերթին կարևորելով կրթամշակութային կապերի շարունակական զարգացումը:

Ընդգծվել են միջթանգարանային համագործակցության, համատեղ նախագծերի իրականացման, երկխոսության հարթակների ձևավորման հնարավորությունները:

Կողմերը կարևորել են կրթության ոլորտում համագործակցությունը՝ այս համատեքստում անդրադառնալով ՀՀ դպրոցներում ռուսերենի ուսուցման արդյունավետության բարձրացմանը, դասագրքերի որակի բարելավմանը, ուսուցիչների մասնագիտական կարողությունների զարգացմանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Ռուս-հայկական համալսարանի 30 և Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի 90-ամյակները 2027 թ. պատշաճ նշելու և միջոցառումներ կազմակերպելու հետ կապված հարցեր, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Ամենից շատ դիտված

22:47 Վարորդը 13-ամյա երեխային իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում՝ մեն-մենակ․ քաղաքացին դիմել է Ավինյանին
18:41 Սևանում՝ բնակելի շենքի հետնամասում կայանված ավտոմեքենայում, հայտնաբերվել է տղամարդու մարմին
16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
22:12 Վիճակագրությունը խեղաթյուրում են, որ տուբերկուլյոզի կաբինետները փակեն
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
20:05 Արսեն Գևորգյանի մահը դարձավ անչափ ցավալի կnրուստ․ պատասխանատուները չեն կարողանալու խուսափել պատժից
19:47 Ծեծկռտուք՝ Արագածոտնի մարզում․ մասնակիցների թվում են մայրն ու որդին՝ մի կողմից, 87-ամյա պապիկը որդիների և թոռան հետ՝ մյուս կողմից
22:26 ՀԷՑ ՓԲ ընկերության կառավարչի՝ Հ1-ի եթերում արտահայտած «ֆանտաստիկ» ստերին կանդրադառնամ մի փոքր ուշ. Դավիթ Ղազինյան
21:42 Երևան-Գյումրի ավտոճանապարհին «Audi»-ն բախվել է երկաթե արգելապատնեշներին
19:07 Թուրքական ընկերությունները 5 մլրդ դոլարի նախագծեր են իրականացնում Ղարաբաղում