ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելքը երկարաձգվեց ևս 6 ամսով։
Որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
Ժամանակավոր արգելքը կգործի 2027 թվականի հունվարի 2-ից 6 ամիս ժամկետով:
Արգելքը կվերաբերի սաղմոնազգիներին պատկանող սիգի ձկնկիթի արտահանմանը:
Հիշեցնենք, որ վերջին անգամ ժամանակավոր արգելքը սահմանվել էր այս տարվա հուլիսի 6–ից` կրկին 6 ամիս ժամկետով: