Ուղիղ եթեր
Ներքին 11 րոպե առաջ - 18:00 12-11-2026

Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»

Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարությունը հաճախ է փոխվում․ այստեղ փոխթաղապետ է աշխատել անգամ Վարդենիս քաղաքի այժմյան փոխքաղաքապետը։

Մի խոսքով, հետաքրքիր դեմքերի պակաս չկա։ Այժմ այդպիսի դեմք է փոխթաղապետ Նարեկ Իսրաելյանը։

Արտաքուստ ոչ մի առանձնահատուկ բան, բայց ուսումնասիրելով նրա 2025 թվականի հայտարարագիրը՝ պարզվում է, որ պաշտոնը ստանձնելիս վերջինս ունեցել է 20 միլիոն դրամի ոսկյա զարդեր, սակայն նույն տարվա վերջում արդեն ո՛չ այդ զարդերը կան, ո՛չ էլ դրանց իրացման փաստը։

Նրա կնոջ առումով ևս առկա է ուշագրավ փաստ, որը հիմնականում հանդիպում է իշխանականների դեպքում։

Սոնա Ղահրամանյանը 2025 թվականի հոկտեմբերի 9֊ին դառնում է անհատ ձեռնարկատեր և մինչև տարվա ավարտ` երկուսուկես ամսում ստանում 3 միլիոն դրամ եկամուտ։

Դժվար կլինի Հայաստանի Հանրապետությունում գտնել այլ նորաստեղծ անհատ ձեռնարկատերեր, որոնք նման կարճ ժամանակահատվածում ստանան նման եկամուտներ` ամիսը մեկ միլիոն դրամից ավելի։

Ամենից շատ դիտված

18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
21:28 Վրացական համարանիշներով «SCANIA» բեռնատարը Գործարանային մետրոյի մոտ կոնտեյներով բախվել է կամրջի բետոնե ծածկին
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
21:50 Ընդդիմությունը դա հատուկ է անում, որ թողնենք, գնանք բոլորս. Իրինա Ծատուրյան