Օրակարգ 14 րոպե առաջ - 21:50 11-11-2026

Ընդդիմությունը դա հատուկ է անում, որ թողնենք, գնանք բոլորս. Իրինա Ծատուրյան

Oragir.News-ի «Օրակարգ» հաղորդաշարի հյուրն է հոգեբան Իրինա Ծատուրյանը:

Հաղորդաշարի շրջանակում զրուցել ենք հետպատերազմյան հասարակական հոգեբանության, ընդդիմադիր և իշխանական դաշտերի գործելաոճերի, տեղեկատվական դաշտում չստուգված լուրերի ու վախի մթնոլորտի ձևավորման, ինչպես նաև ազգային ինքնության պահպանման խնդիրների մասին:

Անդրադառնալով ընդդիմության գործունեությանը և հասարակության մեջ տիրող հուսալքությանը՝ հոգեբանը նկատեց. «Ընդդիմությունը էդքան մեծ-մեծ խոսեց, ուր է․ ես չեմ տեսնում արդյունքը ընդդիմության աշխատանքի։ Ես նույնիսկ մտածում եմ՝ էդ ընդդիմությունը հատուկ է անում, որ թողնենք գնանք բոլորս։ Բայց մենք պիտի մեր հույսը չկտրենք, քանի որ մնում ենք ապրող Հայաստանի Հանրապետությունում»:

Խոսելով մեդիադաշտում տիրող իրավիճակի և տագնապ ու վախ սերմանելու մասին՝ Իրինա Ծատուրյանն ընդգծեց. «Այդ ինֆորմացիաները տալով՝ նպատակը ո՞րն է... որ ատելություն առաջացնեն ներկայիս կառավարության նկատմամբ։ Պետական կողմը ինքը շատ սիրունացնում է ինֆորմացիան, էլի ճշգրիտ չի, իսկ այս կողմը ինքը էլ ավելի է սրում ինֆորմացիան, որը էլի ճշգրիտ ինֆորմացիա չի։ Եվ այդ բախման պատճառով ով է վնասվում՝ ազգը»:

Անդրադառնալով հասարակության մեջ առկա մոռացկոտությանն ու ծանր ապրումներին՝ նա հավելեց. «Երևի այնքան ծանր բաներ ենք մենք տեսել, որ ուզում ենք շատ արագ մոռանալ... մենք շատ հարցերում սկսում ենք ազգային ինքնությունը կորցնել»:

Մանրամասները՝ հարցազրույցում:

Ամենից շատ դիտված

22:47 Վարորդը 13-ամյա երեխային իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում՝ մեն-մենակ․ քաղաքացին դիմել է Ավինյանին
16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
22:12 Վիճակագրությունը խեղաթյուրում են, որ տուբերկուլյոզի կաբինետները փակեն
22:26 ՀԷՑ ՓԲ ընկերության կառավարչի՝ Հ1-ի եթերում արտահայտած «ֆանտաստիկ» ստերին կանդրադառնամ մի փոքր ուշ. Դավիթ Ղազինյան
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
23:13 Արտակարգ դեպք՝ Երևանում․ հրդեհ է բռնկվել «Yerevan Place Hotel»-ում
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
09:35 «Երևանի ավտոբուսը» կպարզաբանի 13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու միջադեպը