Ուղիղ եթեր
Ներքին 7 րոպե առաջ - 17:10 12-11-2026

Մինչև տարեվերջ կավարտվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարությունը

ՀՀ Կառավարության այսօրվա նիստում որոշում է կայացվել վերաբաշխում կատարել 2026 թվականի պետական բյուջեում՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը հատկացնելով 6,933,980.2 հազար դրամի չափով հավելյալ միջոցներ:

Ֆինանսավորումը կուղղվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի կառուցման, վերակառուցման, նորոգման և գույքով ապահովման ծրագրի այս փուլի պատշաճ իրականացմանը, ինչպես նաև Երևանում 2027 թ.-ին սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնության անցկացմանը:

300 դպրոցի և 500 մանկապարտեզի կառուցման, վերակառուցման, նորոգման և գույքով ապահովման ծրագրի հիմնական վերջնաժամկետը 2026 թվականն է, ուստի աշխատանքներն այս տարի իրականացվում են լայնածավալ և ավելի շատ օբյեկտներում: Նորոգվող դպրոցների ցանկերը պարբերաբար համալրվում են, իրականացվում են նոր օբյեկտների շինարարական աշխատանքներ և գույքային հագեցում։

Ծրագրի շրջանակում ներկայում ավարտված են ավելի քան 220 դպրոցի և կրթահամալիրի, ինչպես նաև ավելի քան 380 մանկապարտեզի շինարարական աշխատանքները:

Մինչև տարեվերջ նախատեսվում է ավարտին հասցնել ծրագրի 1-ին փուլը՝ ապահովելով 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարական աշխատանքները, ինչի համար անհրաժեշտ էր 2026 թ.-ի պետական բյուջեով այս ծրագրին ուղղված միջոցներն ավելացնել շուրջ 15-20 մլրդ ՀՀ դրամով, որից 10.06 մլրդն արդեն հատկացվել է՝ ՀՀ կառավարության նոյեմբերի 5-ի N1618-Ն որոշմամբ:

Այսօրվա որոշմամբ հատկացվող գումարը նախատեսված է ծրագրի ավարտական փուլի ապահովմանը, ինչպես նաև Երևանում 2027 թվականի ապրիլի 27-ից մայիսի 2-ը սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնության անցկացման համար անհրաժեշտ գույքի ձեռքբերմանը։

Ամենից շատ դիտված

18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
17:36 Կառավարության շենքում հարմար տեղավորված խմբակը պետական բյուջեի հետ հերթական խարդախությունն է իրականացրել. Ավետիք Քերոբյան
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
21:28 Վրացական համարանիշներով «SCANIA» բեռնատարը Գործարանային մետրոյի մոտ կոնտեյներով բախվել է կամրջի բետոնե ծածկին