Ուղիղ եթեր
Ներքին 10 րոպե առաջ - 15:33 12-11-2026

Խարբերդի մանկատունը կդառնա խնամքի կենտրոն

Կառավարության որոշմամբ Խարբերդի մասնագիտացված մանկատունը կվերանվանվի Խարբերդի խնամքի կենտրոն։

Որոշմամբ նախատեսվում է նաև վերանայել բնակչության սոցիալական պաշտպանության մասնագիտացված հաստատությունում խնամք ստանալու իրավունք ունեցող անձանց շրջանակը՝ այն համապատասխանեցնելով «Սոցիալական աջակցության մասին» օրենքին և մի շարք իրավակարգավորումներին: Խնամարկյալների տարիքային շեմի վերանայումը հնարավորություն կտա առավել արդյունավետ կազմակերպել հաստատության գործունեությունը, հստակեցնել շահառուների շրջանակը և բարելավել խնամքի, վերականգնողական ու սոցիալական ծառայությունների տրամադրման գործընթացը։

Արդյունքում ակնկալվում է բարձրացնել սոցիալական ծառայությունների հասանելիությունն ու որակը, ինչպես նաև նպաստել շահառուների սոցիալական ներառման և կյանքի որակի բարելավմանը։

Կընդլայնվի նաև կազմակերպության կողմից իրականացվող ձեռնարկատիրական գործունեության տեսակները. մասնավորապես դրանց շարքում կլրացվեն շուրջօրյա, կարճաժամկետ, ցերեկային խնամքի, վերականգնողական, խորհրդատվական և այլ մասնագիտացված սոցիալական վճարովի ծառայությունների տրամադրումը, զարգացնող թերապիաների (լոգոպեդի, հոգեբանի, հատուկ մանկավարժի, ադապտիվ ֆիզկուլտուրայի, էրգոթերապիայի, հիպոթերապիայի) վճարովի ծառայությունները:

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
17:36 Կառավարության շենքում հարմար տեղավորված խմբակը պետական բյուջեի հետ հերթական խարդախությունն է իրականացրել. Ավետիք Քերոբյան
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
21:28 Վրացական համարանիշներով «SCANIA» բեռնատարը Գործարանային մետրոյի մոտ կոնտեյներով բախվել է կամրջի բետոնե ծածկին