Ուղիղ եթեր
Ներքին 8 րոպե առաջ - 14:59 12-11-2026

«Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխություններ են նախատեսվում․ ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել նախագծին

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը նոյեմբերի 12-ին առաջին ընթերցմամբ քննարկել է ««Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով։

Այն ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցը։

Փոխնախարարը հայտնել է, որ առաջարկվող փոփոխությունները տեխնիկական բնույթի են: Առաջարկվում է նշված օրենքներից հանել ոչ արդիական կարգավորումներն ու ձևակերպումները։ Մասնավորապես, օրենքի մի քանի հոդվածներից առաջարկվում է հանել «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում» բառերը՝ դրանք փոխարինելով «պաշտոնական հրապարակում» ընդհանուր ձևակերպմամբ։

Փաթեթով առաջարկվող փոփոխությունների արդյունքում կխմբագրվեն խնդրահարույց, ոչ արդիական կարգավորումները, օրենսդրական ակտերում ամրագրված դրույթներն ամբողջապես կհամապատասխանեցվեն միմյանց, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին։

Հանձնաժողովի անդամ Նոնա Հովհաննիսյանը դրական է գնահատել առաջարկվող փոփոխությունները, գործընկերներին հորդորել կողմ քվեարկել։

Օրենսդրական փաթեթն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը։

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
17:36 Կառավարության շենքում հարմար տեղավորված խմբակը պետական բյուջեի հետ հերթական խարդախությունն է իրականացրել. Ավետիք Քերոբյան
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
21:28 Վրացական համարանիշներով «SCANIA» բեռնատարը Գործարանային մետրոյի մոտ կոնտեյներով բախվել է կամրջի բետոնե ծածկին