Ուղիղ եթեր
Ներքին 43 րոպե առաջ - 13:30 12-11-2026

Կպարզեցվի անշարժ գույքի հասցեավորման գործընթացը և կձևավորվի հասցեների պաշտոնական էլեկտրոնային տեղեկատվական բազա

Այսօր տեղի է ունեցել ՀՀ Կառավարության հերթական նիստը, որը վարել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Գործադիրը հավանության է արժանացրել ««Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանց­ման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծին: Արդյունքում կպարզեցվի անշարժ գույքի հասցեավորման գործընթացը, կնվազեցվի ավելորդ վարչարարությունը և կապահովվի հասցեների վերաբերյալ միասնական, ամբողջական, հավաստի և գործող ստանդարտներին համապատասխան պաշտոնական էլեկտրոնային տեղեկատվական բազայի ձևավորումը։

Օրենքի կարգավորումները հնարավորություն կտան հասցեավորման հետ կապված խնդիրները լուծել ոչ միայն քաղաքացու դիմումի հիման վրա, այլև անշարժ գույքի պետական ռեգիստրի և հասցեավորումն իրականացնող լիազոր մարմինների նախաձեռնողական համագործակցության միջոցով։ Արդյունքում՝ արդեն իսկ գրանցված անշարժ գույքերի հասցեների անհամապատասխանությունները հնարավոր կլինի վերացնել առանց քաղաքացիների համար լրացուցիչ ֆինանսական բեռ առաջացնելու։

Նախագծի ընդունումը կնպաստի նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինների պարտականությունների հստակեցմանը, ժամկետների պահպանման ապահովմանը։

Ընդհանուր առմամբ, կձևավորվի հասցեների կառավարման ավելի արդյունավետ, կանխատեսելի և թվայնացված համակարգ, որը կնպաստի անշարժ գույքի պետական գրանցման գործընթացների պարզեցմանը, տվյալների որակի բարձրացմանը և քաղաքացիների ու իրավաբանական անձանց համար առավել հստակ վարչարարական միջավայրի ձևավորմանը։

«Մեր գերխնդիրն է հասնել նրան, որ ունենալ կենտրոնական շտեմարան և հետո օրենսդրորեն կարգավորել այն բոլոր ծառայություն մատուցողների հետ փոխադարձ հարաբերությունները, որոնք որ պետք է օգտվեն արդեն կենտրոնական շտեմարանից և այս տվյալները պետք է փոփոխվեն «լայվ» ռեժիմով կոնկրետ այն պահին, երբ օրինակ հենց փողոցի անվանափոխման խնդիր է առաջանում համայնքի մոտ և տեղի է ունենում փողոցի անվանափոխում շտեմարաններում», – նշել է Սուրեն Թովմասյանը:

Ըստ Կադաստրի կոմիտեի ղեկավարի՝ պլանավորվել է տարածական տվյալների և ենթակառուցվածքի լույսի ներքո ներդնել համակարգ, որտեղ «լայվ» ռեժիմներով կերևա կոնկրետ փոփոխությունները և երբ հասցեների փոփոխությունները կմուտքագրվեն հասցեների շտեմարան, անմիջապես այդ փոփոխությունները կարտապատկերվի Հայաստանի Հանրապետության ազգային գեոպորտալում և դա դառնալու է համընդհանուր գործիք, որից օգտվելու են և այն ստանալու է իրավական ուժ արդեն օրենսդրական հետագա կարգավորումների ժամանակ:

Ի պատասխան՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշել է. «Մասսայական և թիրախային ծանուցման ռեժիմ պիտի զուգահեռ տանենք առաջ, որպեսզի քաղաքացիներին անհարմար չլինի: Նաև պետք է հասկանանք ինչ ստանդարտով ենք մենք ծանուցում ծառայություն մատուցողներին, որոնք օգտագործում են հասցեների մասսայական շտեմարանները»:

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
14:53 ՔԿԾ-ն ներկայացրել է Արսեն Գևորգյանի մահվանը նախորդող իրադարձությունների ժամանակագրությունը
17:36 Կառավարության շենքում հարմար տեղավորված խմբակը պետական բյուջեի հետ հերթական խարդախությունն է իրականացրել. Ավետիք Քերոբյան
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի