Ուղիղ եթեր
Ներքին 58 րոպե առաջ - 13:15 12-11-2026

Աբովյանի պետական էներգետիկական քոլեջը՝ նոր հնարավորություններով. ստորագրվել է հուշագիր ՀԷՑ-ի հետ

ՀՀ ԿԳՄՍ նախարարության և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ՓԲԸ-ի միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր: Հուշագիրը համապատասխանաբար ստորագրել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ՓԲԸ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը:

Ստորագրման արարողությանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Աննա Բաբաջանյանը, Աբովյանի պետական էներգետիկական քոլեջի տնօրեն Գագիկ Մեհրաբյանը:

Կողմերը կհամագործակցեն էներգետիկայի ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման, կրթություն-աշխատաշուկա կապի ամրապնդման և որակյալ մասնագետների պատրաստման ուղղությամբ:

Աբովյանի պետական էներգետիկական քոլեջում նախատեսվում են մի շարք փոփոխություններ, այդ թվում՝ ուսումնագործնական միջավայրի և նյութատեխնիկական բազայի արդիականացում՝ ներառյալ ժամանակակից լաբորատորիաների, ուսումնական սարքավորումների և գործնական ուսուցման համար անհրաժեշտ պայմանների ձևավորումը:

Կմշակվեն աշխատաշուկայի պահանջներին համապատասխան մասնագիտական կրթական ծրագրեր, կընդլայնվեն դուալ կրթության հնարավորությունները՝ ապահովելով սովորողների գործնական հմտությունների զարգացումը, արտադրական միջավայրում ուսումնառությունը և գործատուի մասնակցությունը կրթական գործընթացում:

Նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել համագործակցության համար՝ կարևորելով այն հանգամանքը, որ նախաձեռնողը ոլորտի կարևորագույն կառույցն է. «Թեև քոլեջը տեղակայված է Աբովյանում, բայց այն պատրաստում է մեր ամբողջ հանրապետության ամենակարևոր ոլորտներից մեկը սպասարկող մասնագետների, և իսկապես, օրվա խնդիր է այս օրգանական կապի ստեղծումը: Մենք մեծ աշխատանք ենք սկսում, որի կրթական ծրագրերը պետք է լինեն էներգետիկ ոլորտի համար կարևոր բովանդակությամբ ու վերջնարդյունքներով»:

Նա հույս է հայտնել, որ համագործակցության այս ձևաչափն օրինակելի կլինի այլ գործընկերների համար ևս:

Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ Կառավարության ծրագրով նախատեսվում է 30 քոլեջների կառուցում, վերակառուցում, նոր գույքով հագեցում, և Աբովյանի պետական էներգետիկական քոլեջը ևս այս ցանկում է: Նպատակն է ունենալ ժամանակակից բոլոր պայմաններին համապատասխանող հագեցված միջավայր ու բարձրակարգ մասնագետներ պատրաստող ուսումնական հաստատություն: Այս համատեքստում կարևորվել է նաև «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» նոր օրենքով սահմանված՝ աշխատանքի վրա հիմնված կրթության զարգացումը, ինչին էլ միտված է նաև հուշագրի ստորագրումը:

Նախարարը հիշատակել է նաև գերակա ուղղություններով սովորողներին տրամադրվող 50.000 դրամի չափով կրթաթոշակի սահմանումը՝ որպես մոտիվացիա ուսանողների համար:

«Սա մասնագիտացված միակ քոլեջն է էներգետիկայի ոլորտում և մեզ համար ակնհայտ է, որ մասնագիտական ներուժի բավականին մեծ պակաս ունենք հենց նաև ՀԷՑ-ում։ Այս հուշագիրը զարգացման նոր շրջափուլ կբացի քոլեջի համար»,- ասել է Ռոմանոս Պետրոսյանը՝ շնորհակալություն հայտնելով համագործակցության համար:

Նա հաստատել է իր պատրաստակամությունը ընդլայնելու ծրագրերի շրջանակը տարբեր ձևաչափերով՝ մինչև նույնիսկ կրթաթոշակների տրամադրում, որը կարևոր է սովորողների մոտիվացիայի բարձրացման նաև ՀԷՑ-ում աշխատելու հեռանկարի առումով:

Հուշագիրը ստորագրվել է՝ առանձնակի կարևորելով ՀԷՑ-ի մասնագիտական ներուժի, տեխնիկական հնարավորությունների և գործնական փորձի ներգրավումը մասնագիտական կրթության և ուսուցման գործընթացում:

Շեշտադրված է նաև մանկավարժական աշխատողների և ոլորտի մասնագետների կարողությունների զարգացումը՝ ներառյալ վերապատրաստումների, մասնագիտական փոխանակումների և փորձի փոխանակման ծրագրերի իրականացումը։

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
14:53 ՔԿԾ-ն ներկայացրել է Արսեն Գևորգյանի մահվանը նախորդող իրադարձությունների ժամանակագրությունը
17:36 Կառավարության շենքում հարմար տեղավորված խմբակը պետական բյուջեի հետ հերթական խարդախությունն է իրականացրել. Ավետիք Քերոբյան
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի

Ձեզ գուցե հետաքրքրի