Ուղիղ եթեր
Ներքին 10 րոպե առաջ - 16:27 12-11-2026

Մինչև 28 տարեկանների համար ձեռք կբերվեն երկարատև ազդեցության ինսուլիններ

Գործադիրը հավանություն է տվել «Գնման պայմանագրում փոփոխություն կատարելուն թույլտվություն տալու մասին» ՀՀ Կառավարության որոշման նախագծին:

ՀՀ առողջապահության նախարարության կողմից իրականացվող կենտրոնացված գնումների շրջանակներում 2026-2028 թվականների բյուջետային հայտերով նախատեսվել է մինչև 28 տարեկան շաքարային դիաբետով պացիենտների անվճար կամ արտոնյալ պայմաններով ապահովման նպատակով ձեռք բերել երկարատև ազդեցության ինսուլիններ։

Այդ նպատակով, Նախարարության և «Մ.Լ.Ն. Ֆարմ» ՍՊԸ-ի միջև 19.08.2025թ. կնքվել է N ԷԱՃԱՊՁԲ-2026/1-1 գնման պայմանագիրը, որի 2-րդ չափաբաժնով նախատեսված է եղել «Լեվեմիր» (ինսուլին դետեմիր) տեսակի երկարատև ազդեցության ինսուլինի ձեռքբերումը, սակայն, «Նովո Նորդիսկ» (Novo Nordisk) դեղագործական ընկերության պաշտոնական հայտարարության համաձայն՝ արտադրական գլոբալ հզորությունների վերաբաշխման պատճառով ամբողջ աշխարհում ամբողջությամբ դադարեցվում է «Լեվեմիր» (ինսուլին դետեմիր) դեղի արտադրությունն ու մատակարարումը։

Ստեղծված իրավիճակում անհնարին է դառնում կնքված պայմանագրի շրջանակներում տվյալ ապրանքատեսակի հետագա մատակարարումը Հայաստանի Հանրապետություն։

Հաշվի առնելով նշված դեղամիջոցի կենսական նշանակությունը թիրախային խմբի՝ մինչև 28 տարեկան երեխաների և երիտասարդների կյանքի որակի և առողջության պահպանման համար, անհրաժեշտություն է առաջացել վերանայել գնումների պլանը և բյուջետային հատկացումների շրջանակներում ապահովել անցումը նույն արտադրողի ավելի նոր, առավել արդյունավետ և շուկայում կայուն հասանելիություն ունեցող նոր սերնդի «Ինսուլին դեգլուդեկ» («Տրեսիբա»/Tresiba) դեղին։

Նոր սերնդի «Ինսուլին դեգլուդեկ» (Tresiba) դեղի միավորի շուկայական արժեքը տարբերվում է դադարեցված «Լեվեմիր» դեղի գնից, որոշման ընդունմամբ ՀՀ առողջապահության նախարարությանը կնքված N ԷԱՃԱՊՁԲ-2026/1-1 պայմանագրում կկատարի համապատասխան փոփոխություն՝ 2-րդ` «Ինսուլին երկարատև ներարկման լուծույթ 100ՄՄ/մլ 3մլ» չափաբաժնի համար սահմանելով նոր միավորի գին՝ 7,680 ՀՀ դրամ, գործող 5,475.69 ՀՀ դրամ միավոր գնի փոխարեն։

Կլինիկական հետազոտությունները ցույց են տալիս, որ Տրեսիբայի օրական դեղաչափը միջինում 20-30%-ով պակաս է, քան Լեվեմիրի օրական դեղաչափը։ Թեև Տրեսիբայի մեկ գրիչ-ներարկիչի նախնական գինն ավելի բարձր է (7,680 ՀՀ դրամ), դրա ծախսվող ընդհանուր քանակը 30 տոկոսով պակասում է, ինչը երկարաժամկետ կտրվածքով կոմպենսացնում է գնային տարբերությունը և տնտեսապես ձեռնտու է պետական բյուջեին:

Ամենից շատ դիտված

18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
17:36 Կառավարության շենքում հարմար տեղավորված խմբակը պետական բյուջեի հետ հերթական խարդախությունն է իրականացրել. Ավետիք Քերոբյան
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
21:28 Վրացական համարանիշներով «SCANIA» բեռնատարը Գործարանային մետրոյի մոտ կոնտեյներով բախվել է կամրջի բետոնե ծածկին