Ուղիղ եթեր
Ներքին 12 րոպե առաջ - 15:45 12-11-2026

Բաքուն «վանդալիզմ» է որակել Երևանի Կապույտ մզկիթի դահլիճը Չարենցի անունով կոչելու որոշումը

Երևանի Կապույտ մզկիթում անցկացված մշակութային միջոցառումը հարուցել է Կովկասի մահմեդականների վարչության դժգոհությունը։ Ադրբեջանական հոգևոր կառույցը տեղի ունեցածը որակել է «վանդալիզմ» և «սադրանք»՝ Հայաստանի իշխանություններից պահանջելով կանխել նման միջոցառումները։ Գրում է «Ազատությունը»։

Խոսքը Հայաստանում Իրանի դեսպանության մշակույթի կենտրոնի կազմակերպած միջոցառման մասին է, որի ընթացքում ներկայացվել է պարսիկ բանաստեղծ Ֆիրդուսի «Շահնամե» էպոսի ամբողջական հայերեն արձակ թարգմանությունը, մզկիթի հանդիսությունների դահլիճն էլ անվանակոչվել է Եղիշե Չարենցի անունով։ Արարողությանը մասնակցել է նաև աշխատանքային այցով Երևան ժամանած Իրանի փոխնախագահ Սեյեդ Համիդ Փուրմոհամմադին։

Կովկասի մահմեդականների վարչությունը, սակայն, պնդում է, թե մզկիթում անցկացված միջոցառումն անհամատեղելի է իսլամական կրոնական ավանդույթների հետ։ Կառույցը նաև բողոքել է դահլիճը հայ բանաստեղծի անունով անվանակոչելու և այնտեղ հետագայում Չարենցի կիսանդրին տեղադրելու ծրագրի դեմ։ Հայտարարության հեղինակները Կապույտ մզկիթն «ադրբեջանական պատմամշակութային ժառանգության մաս են համարում»՝ պնդելով, թե այն «իրանական ներկայացնելը պատմության կեղծում է»։

Հայաստանում Իրանի դեսպանությունը, մինչդեռ, դահլիճը Չարենցի անունով անվանակոչելու որոշումը բացատրել է բանաստեղծի՝ իրանական մշակույթի ու գրականության նկատմամբ առանձնահատուկ հետաքրքրությամբ, ինչպես նաև Կապույտ մզկիթի պահպանման գործում նրա ունեցած ավանդով։

Կապույտ մզկիթը կառուցվել է 1766 թվականին Երևանի Հուսեյն-Ալիի խանի օրոք։ Խորհրդային տարիներին այն փրկվել է քանդումից մի շարք հայ մտավորականների, այդ թվում՝ Եղիշե Չարենցի ջանքերով, և հետագայում ծառայել որպես թանգարան։

Հայաստանի անկախացումից հետո մզկիթը տրամադրվել է իրանական կողմին՝ որպես աղոթավայր։

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
17:36 Կառավարության շենքում հարմար տեղավորված խմբակը պետական բյուջեի հետ հերթական խարդախությունն է իրականացրել. Ավետիք Քերոբյան
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո

Ձեզ գուցե հետաքրքրի