Ուղիղ եթեր
Ներքին 9 րոպե առաջ - 15:48 12-11-2026

ՀՌՀ-ն 100 հազար դրամով տուգանել է «ՑԱՅԳ» հեռուստաընկերությանը

«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունը տուգանվել է 100․000 դրամով: Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը նոյեմբերի 12-ին գումարել է հերթական նիստը։

Օրակարգում ընդգրկված էր 5 հարց՝

2026 թվականի սեպտեմբերի 22-ին հայտարարված հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մարզային՝ ՀՀ Արմավիրի մարզի տարածքում սփռման մրցույթը չկայացած հայտարարելու վերաբերյալ:

«ՖԻԼՄՍ ՊՐՈՋԵՔԹ» ՍՊ ընկերության ներկայացրած տեսալսողական ծրագրի ծանուցման վերաբերյալ:

«ՄԵԴԻԱՔԱՍՏ» ՍՊ ընկերության ներկայացրած տեսալսողական ծրագրի ծանուցման վերաբերյալ:

«ՏԵԼԵԿՈՄ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲ ընկերության կողմից ներկայացված տեսալսողական ծրագրի ծանուցման վերաբերյալ:

«ՑԱՅԳ» ՍՊ ընկերության նկատմամբ վարչական ակտի ընդունում (սեփական նախաձեռնությամբ հարուցված թիվ 37 վարչական վարույթի եզրափակիչ փուլ):

Հաստատելով նիստի օրակարգը՝ Հանձնաժողովը որոշեց չկայացած հայտարարել հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մարզային՝ ՀՀ Արմավիրի մարզի տարածքում սփռման մրցույթը (հայտեր չեն եղել)։

Այնուհետև Հանձնաժողովը որոշեց հաստատել «ՖԻԼՄՍ ՊՐՈՋԵՔԹ», «ՄԵԴԻԱՔԱՍՏ» և «ՏԵԼԵԿՈՄ ԱՐՄԵՆԻԱ» ՍՊ ընկերությունների տեսալսողական ծրագրերի վերաբերյալ ծանուցումները։

Հանձնաժողովն իր վերահսկողական գործառույթների շրջանակում 2026թ․ հոկտեմբերի 22-ին իրականացրել է «ՑԱՅԳ» ՍՊ ընկերության «ՑԱՅԳ» տեսալսողական ծրագրի 2026թ․ հոկտեմբերի 19-ի տեսագրության մշտադիտարկում, որի արդյունքում հայտնաբերվել են «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի դրույթների պահանջի առերևույթ խախտման հատկանիշներ։

Ըստ արձանագրության՝ 2026թ․ հոկտեմբերի 19-ին ժամը 00։04։00-ին հեռարձակված «Կանաչ գիրք» ֆիլմը պարունակել է ծխելու տեսարաններ, սակայն ֆիլմի մեկնարկը չի ուղեկցվել «Ծխելը վնասում է ձեր առողջությանը» գրառմամբ։

ՀՌՀ-ն որոշեց «ՑԱՅԳ» ՍՊ ընկերության նկատմամբ կիրառել Օրենքի 57-րդ հոդվածի 33-րդ մասով սահմանված վարչական տույժը` տուգանելով 100․000 ՀՀ դրամով։

Սույն որոշումները ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում կարող են բողոքարկվել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովին կամ ՀՀ վարչական դատարան։

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
17:36 Կառավարության շենքում հարմար տեղավորված խմբակը պետական բյուջեի հետ հերթական խարդախությունն է իրականացրել. Ավետիք Քերոբյան
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո