102-րդ ռուսական ռազմաբազայի զինծառայողների կողմից Գյումրիում ծեծի ենթարկված Ուկրաինայի քաղաքացին դուրս է գրվել Գյումրու բժշկական կենտրոնից։
Այս մասին
Oragir.News-ին հայտնել են բժշկական կենտրոնից։
ԲԿ-ից փոխանցել են, որ քաղաքացին նախ դիմել է նյարդաբանի՝ գլխացավի գանգատով, ապա հաջորդ օրը կրկին ներկայացել բուժհաստատություն, որտեղ զննվել է վիրաբույժի կողմից։
«Գիշերը՝ ժամը 04։50-ին, դիմել է նյարդաբանին, գլխացավ է ունեցել, ասել է, որ ուզում է ԼՕՌ հետազոտություն, բայց նյարդաբանը նրա գլխացավը գնահատել է որպես նևրոտիկ, հուզական վիճակ։ Հաջորդ օրը նա եկել է, և վիրաբույժն է հետազոտել։
Վիրաբույժը հրավիրել է նյարդավիրաբույժին, որը դրել է ախտորոշում՝ ճակատի շրջանում ձախից սալջարդ։ Խորհուրդներ ստանալուց հետո գնացել է, և նրանից տեղեկություն չունենք»,- հայտնել են Գյումրու ԲԿ-ից։
Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել Գյումրիում 102-րդ ռազմաբազայի զինծառայողների կողմից Ուկրաինայի քաղաքացու ծեծի ենթարկելու դեպքի մասին։
Նշենք նաև, որ միջադեպի առնչությամբ
նախաձեռնվել է քրեական վարույթ։
Անահիտ Չալիկյան