Ուղիղ եթեր
Ներքին 13 րոպե առաջ - 12:31 12-11-2026

Վանաձորում 70-ամյա վարորդը բեռնատար «Gazel»-ով վրաերթի է ենթարկել 38-ամյա հետիոտնին. shamshyan.com

Երեկ՝ նոյեմբերի 11-ին, վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 19։10-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Հալաբյան փողոցի սկզբնամասում Լոռու մարզի բնակիչ 70-ամյա Սանդրո Մ․-ն իր վարած բեռնատար «Gazel» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Լոռու մարզի բնակիչ 38-ամյա Էմմա Պ․-ին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած «Վանաձոր» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վրաերթի ենթարկվածին նախ տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Վանաձոր» բժշկական կենտրոն։

Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիները, ովքեր չցանկացան տեսախցիկի առաջ խոսել, ասում էին, որ փողոցը եղել է չլուսավորված։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
14:00 Նոր սկանդալ ավտոբուսում, Փաշինյանը՝ Թուրքիայում, 1in.am-ի հայցը, Հ1-ի մլն-ները, ընդդիմադիրի մահը. Ամփոփ լուրեր
14:53 ՔԿԾ-ն ներկայացրել է Արսեն Գևորգյանի մահվանը նախորդող իրադարձությունների ժամանակագրությունը
17:36 Կառավարության շենքում հարմար տեղավորված խմբակը պետական բյուջեի հետ հերթական խարդախությունն է իրականացրել. Ավետիք Քերոբյան