Ներքին Միտք 2 ժամ առաջ - 16:00 11-11-2026

13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ

Թաթուլ Մկրտչյան

Հեղինակ

Պետություններ են կործանվել հասարակական բարքերի անկման հետևանքով։ Դրա համար են պետության հարատևության ջատագովները խրախուսում առաքինի վարքը, պաշտպանում արժեքները, սրբությունները մաքուր պահում և այլն։

Նոյեմբերի 10-ին տրանսպորտային վերահսկողության կին «աշխատակիցը» 13 տարեկան անչափահաս աղջկան իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում մեն-մենակ։ Երեխայի քարտի վրա գումար չի եղել, սակայն ավտոբուս բարձրանալիս նրա փոխարեն վճարել է հայրը։ Երեխան բացատրել է, որ վճարված է, վարորդը լռել է, իսկ վերահսկողը կոպիտ պատասխանել է, թե «իրեն չի հետաքրքրում», և երեխային իջեցրել է ավտոբուսից, թողել մենակ ու հեռացել…

Ինչո՞ւ է վերահսկողը հակամարդկային արարք գործել, և ի՞նչ հետևանք կունենա այն։

Ասում են՝ տրանսպորտային վերահսկողության կին աշխատակիցը կատարել է իրեն հրահանգվածը։ Այն է՝ ավտոբուսից իջեցնել այն ուղևորներին, որոնք չեն վճարել։ Քաղաքապետը չի ասել տրանսպորտային վերահսկողության կին աշխատակցին, որ պետք է մարդ մնալ, անմարդկային վերաբերմունք չդրսևորել անչափահասի հանդեպ։

Մշակութային հեղափոխության ժամանակ մոտ 3 մլն մարդ է սպանվել Չինաստանում, 36 մլն բռնադատվել։ Հեղափոխության պարագլուխը հետո մահապատժի է ենթարկվել։ Նա դատարանում փորձել է արդարանալ, թե ինքը Մաոյի շունն էր և նրա հրահանգով էր մարդկանց հալածում։

Այս օրինակը ցույց է տալիս, որ վերջում պատժվում են անմարդկային հրաման կատարողները։ Տվյալ պարագայում՝ տրանսպորտային վերահսկողության կին աշխատակիցը պատասխանատվության կենթարկվի «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի կողմից, և այսպիսով՝ թեման կհամարեն փակված։

Սակայն այս ամոթալի միջադեպն ունի նաև հանրային աստառ, քանի որ այն տեղի է ունեցել ավտոբուսում, որտեղ եղել են տղամարդիկ, կանայք, հասուն քաղաքացիներ, որոնցից ոչ ոք չի միջամտել, չի պաշտպանել 13-ամյա աղջկան, տրանսպորտային վերահսկողության աշխատակցին չի հանդիմանել անմարդկային արարքի համար։

Հին կտակարանից իմանում ենք, որ Աստված Աբրահամին փորձելու համար պատվիրեց զոհաբերել իր սիրելի որդուն՝ Իսահակին։ Հեթանոսական շրջանում զոհաբերությունը նորմալ էր։ Նույնիսկ երեխաներին էին զոհաբերում։ Մարդիկ հանգիստ դիտում էին, թե ինչպես են զոհաբերում երեխաներին։ Քրիստոնեական գաղափարախոսության մեջ զոհաբերություն չկա։ Ավտոբուսի ուղևորների անտարբերությունը ցույց է տալիս, որ մենք ինչ-որ այլ կրոնի հետևորդ ենք, որում երեխաների զոհաբերությունը նորմալ է։

Մեր ժողովուրդը շատ է խոսում երեխաների մասին, ընդգծում երեխաների հանդեպ սերը, նվիրումը, խնջույքներում խմում ենք նրանց կենացը՝ ասելով՝ «ինչ անում ենք՝ երեխեքի համար ենք անում»։ Այս պարագայում ապացուցվեց հակառակը, որ ժողովուրդն ամենևին էլ չի սիրում երեխաներին։ Մի՞թե ավտոբուսի ուղևորներից ոչ ոք չպատկերացրեց, որ վաղը նույնը կարող է պատահել իր երեխայի հետ։ Այդքան երևակայություն չունեցողներ կա՞ն մեր ժողովրդի մեջ, համատարած դեբի՞լ են։

Գուցե մարդիկ իսկապես վախեցել տրանսպորտային վերահսկողության աշխատակցից։ Այդքան փոքրոգի՞ ենք, որ ձայն չենք հանում, երբ մեր աչքի առաջ անարգել նվաստացնում են ու ավտոբուսից իջեցնում 13-ամյա աղջկան։ Ո՞ւր կորան ջենտլմենները, առաքինի, բարոյապաշտ, «ճշտով ապրող» մարդիկ։

ՀՀ անկախացումից հետո պաշտոնաթող մի սպա Երևանի բուհերից մեկում դասավանդում էր հատուկ ծառայությունների հոգեբանություն և ուսանողներին պատմում, թե ինչպես են ոչ բարեկամ երկրներում սոցիալ-հոգեբանական դիվերսիաներ կազմակերպում, հոգեբանորեն ճնշում, նվաստացնում ժողովրդին, թուլացնում պետությունը։

Կարճ ասած՝ լավատեսական վարկած կա, որ մեր ժողովուրդը առաքինի է, իսկ ավտոբուսում 13-ամյա աղջկան ճնշելն ու հանիրավի իջեցնելը կազմակերպված դիվերսիա էր հասարակության դեմ, որով փորձ արվեց ցույց տալ աշխարհին, թե ժողովուրդը երեխաներին, հատկապես՝ աղջիկներին մարդու տեղ չի դնում և չի պաշտպանի, եթե ինչ-որ մեկը հրապարակավ փորձի ճնշել նրան, նրա կամքին հակառակ բան անի նրա հետ։ Իսկ եթե «Երևան ավտոբուսը», քաղաքապետարանը, ՔՊ-ն ու Նիկոլ Փաշինյանը կասեն, որ ավտոբուսում տեղի ունեցածը նորմալ է, ապա հիմք կտան ենթադրելու, որ իրենք են կոտրել ժողովրդի արժեբանական կողմնացույցը, որ այլասերեն հասարակությունն ու կործանեն պետությունը։


Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

22:47 Վարորդը 13-ամյա երեխային իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում՝ մեն-մենակ․ քաղաքացին դիմել է Ավինյանին
18:41 Սևանում՝ բնակելի շենքի հետնամասում կայանված ավտոմեքենայում, հայտնաբերվել է տղամարդու մարմին
22:12 Վիճակագրությունը խեղաթյուրում են, որ տուբերկուլյոզի կաբինետները փակեն
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
20:05 Արսեն Գևորգյանի մահը դարձավ անչափ ցավալի կnրուստ․ պատասխանատուները չեն կարողանալու խուսափել պատժից
16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
19:47 Ծեծկռտուք՝ Արագածոտնի մարզում․ մասնակիցների թվում են մայրն ու որդին՝ մի կողմից, 87-ամյա պապիկը որդիների և թոռան հետ՝ մյուս կողմից
22:26 ՀԷՑ ՓԲ ընկերության կառավարչի՝ Հ1-ի եթերում արտահայտած «ֆանտաստիկ» ստերին կանդրադառնամ մի փոքր ուշ. Դավիթ Ղազինյան
18:24 Արտառոց դեպք՝ Էջմիածնում. քոլեջի ուսանողուհին դանակով հարվածել է ավագ դպրոցի աշակերտուհուն
21:42 Երևան-Գյումրի ավտոճանապարհին «Audi»-ն բախվել է երկաթե արգելապատնեշներին