Ուղիղ եթեր
Ներքին Միտք 10 րոպե առաջ - 22:26 10-11-2026

ՀԷՑ ՓԲ ընկերության կառավարչի՝ Հ1-ի եթերում արտահայտած «ֆանտաստիկ» ստերին կանդրադառնամ մի փոքր ուշ. Դավիթ Ղազինյան

«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավոր Դավիթ Ղազինյանը գրում է.

Այսօր անժամանակ մահացավ ապօրինի կերպով կալանավորված «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, Ստեփանավանի ՏԻՄ ընտրություններում մեր թեկնածու Արսեն Գևորգյանը։

Այս իշխանության օրոք Հայաստանում կալանքն օգտագործվում է որպես պատժի միջոց՝ մոռացության մատնելով անմեղության կանխավարկածը։ Եվ ասել, որ իշխանությունները պատասխանատու են տեղի ունեցածի համար, նշանակում է ոչինչ չասել։
Խորին ցավակցություն եմ հայտնում Արսենի ընտանիքին, հարազատներին ու ընկերներին։ Կիսում եմ ձեր վիշտը։

Իսկ ՀԷՑ ՓԲ ընկերության կառավարչի՝ Հ1-ի եթերում արտահայտած «ֆանտաստիկ» ստերին կանդրադառնամ մի փոքր ուշ։

Ամենից շատ դիտված