Ներքին Տեսանյութ 11 րոպե առաջ - 21:15 10-11-2026

Դատավորներն ահաբեկված են իշխանության կողմից

Սա դատական պրոցես չէ, էժանագին շոու է։ Ինչ որոշում ուզում են՝ կայացնում են, մեր ներկայացրած առարկություններն ու միջնորդությունները չեն ընդունում։

Այս մասին Oragir.News-ին ասաց Հանրապետության նրբանցք 8Ա հասցեի բնակիչ Ռաֆայել Սաֆարյանը՝ դժգոհելով Ֆիրդուսի տարածքում սեփականության օտարման գործընթացից և դատական քննությունների ընթացքից։ Նրա խոսքով՝ իրենց հասցեի հետ կապված դատարաններում ավելի քան 10 հայց կա, սակայն դատական գործընթացները, իր գնահատմամբ, պատշաճ ընթացք չեն ստանում։ Նա պնդում է, որ որոշ դատական գործերով վճիռներ չեն կայացվում, մինչդեռ սեփականության օտարման վերաբերյալ որոշումներն ընդունվում են հապճեպ։

Ռաֆայել Սաֆարյանը տեղեկացրեց, որ 2021 թվականին իր գույքը գնահատվել է 420 միլիոն դրամ, իսկ հետագայում դատական քննության ընթացքում այդ գումարին ավելացվել է ևս 300 միլիոն դրամ։ Բնակիչը պնդում է, որ դատարանը հաշվի չի առել իրենց ներկայացրած առարկություններն ու միջնորդությունները, ինչպես նաև մերժել է գույքի նոր գնահատման պահանջը։ Վերաքննիչ դատարանն էլ, նրա խոսքով, հաստատել է օտարման որոշումը։

Բացի սեփականության օտարման խնդրից՝ մեր զրուցակիցը բարձրաձայնում է նաև շինարարական աշխատանքների հետևանքով իրենց տան անվտանգության հետ կապված մտահոգությունները։ Նրա խոսքով՝ բնակարանի վրայով կռունկներով ամրաններ են տեղափոխում, ինչի վտանգի մասին բազմիցս դիմել է վարչապետին և քաղաքապետարանին, սակայն խնդիրը լուծում չի ստացել:

Սաֆարյանը պատրաստակամություն է հայտնել կառավարության և կառուցապատողի հետ նստել բանակցությունների սեղանի շուրջ՝ ներկայացնելու սեփականության փաստաթղթերն ու քննարկելու փոխհատուցման հարցը։

Տեսանյութ:

Ամենից շատ դիտված

23:36 Արցախի հանրային խորհուրդը պահանջներ է ներկայացրել Ռուսաստանի դեսպանատանը՝ խաղաղապահ առաքելության ձախողման և հայաթափման վերաբերյալ
11:02 ՀՐԱՏԱՊ. Կալանավայրում ինֆարկտից մահացել է «Ուժեղ Հայաստան»-ի Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված Արսեն Գևորգյանը
10:35 Արթուր Ալեքսանյանն ամուսնացել է․ հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Կիպրոսում
22:43 Մայիլյան եղբայրները եղել են Բաքվի օպերային թատրոնի շենքի հովանավորն ու «խավիարի արքաներ»-ը
09:00 Պաշտոնյան աշխատանքից ազատվել է ու դրանից հետո 12 մլն ստացել
12:23 Արսեն Գևորգյանի մահվան պատասխանատվությունը միայն կալանքի որոշում կայացնողների վրա չէ. Վարդանյան
15:00 Ընդդիմադիրի մահը բանտում, ինքնասպանություն զորամասում, Փաշինյանի այցը Փարիզ, Մասիսում հայ-իրանական բախում. Ամփոփ լուրեր
08:28 ԱԺ-ում կասկածում են, որ Ռազմիկ Առաքելյանն է կազմակերպել արտահոսքերը․«Ժողովուրդ»
18:41 Սևանում՝ բնակելի շենքի հետնամասում կայանված ավտոմեքենայում, հայտնաբերվել է տղամարդու մարմին
13:00 Ինչու ընդդիմությունը իշխանությունը չվերցրեց Նոյեմբերի 9-ից հետո