Ներքին Միտք 1 տարի առաջ - 19:26 03-06-2025

Սա քաղաքական պայքար չէ, սա հոգևոր դիվերսիա է. Մետաքսե Հակոբյան

Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը.

Երբ սրբության հանդեպ սանձարձակվող իշխանությունը փորձում է բարոյականության մասին խոսել, դա ոչ թե կեղծիքի գագաթնակետն է, այլ ազգային ինքնության դեմ բացահայտ ոտնձգություն։ Երբ հայասպան քաղաքականությունը քողարկվում է “հեղափոխական” բարոյականությամբ, իսկ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին դրվում է հարվածի տակ, սա պարզապես իշխանության այլասերվածության ցուցիչն է։

Նիկոլ փաշինյանն ու նրա քաղաքական շրջապատը, ներառյալ աննա հակոբյանը, տարիներ շարունակ հետևողականորեն կազմաքանդում են ոչ միայն պետականությունը, այլև հոգևոր հենքը՝ Հայ Առաքելական Եկեղեցին։ Դա անում են ոչ թե բարեփոխելու, այլ արժեզրկելու, ոչ թե արդարության, այլ վրեժխնդրության մղումով։ Նրանք թիրախավորել են այն հաստատությունը, որն անգամ պետականության բացակայության պայմաններում պահել է ազգի միասնությունն ու ոգեղեն ուժը։ Սա քաղաքական պայքար չէ՝ սա հոգևոր դիվերսիա է։

Երբ մի ամբողջ իշխանություն, որը ապացուցել է իր անկարողությունն ու ատելությունը Արցախին, բանակին, ազգային անվտանգությանը, հանկարծ սկսում է «բարոյականության» ու «բարեփոխումների» լեզվով խոսել եկեղեցու մասին, դա ոչ թե լեգիտիմ դիրքորոշում է, այլ կեղծիքով պատված անհայրենիք քաղաքականության շարունակություն։

Հայ Առաքելական Եկեղեցին քաղաքականություն չէ, որ քննարկվի ըստ օրապահանջ շահերի։ Դա ազգային կռիվների միջով անցած, արյամբ կնքված ինստիտուտ է, որը չի կարող ստորադասվել ոչ մեկին՝ առավել ևս նրանց, ովքեր սեփական վարքով մերժել են ազգային և բարոյական բոլոր նորմերը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան