Միքայել Միրզոյանի անվան երաժշտական դպրոցի տնօրենը և ամուսինը 10 դատական հայց են ներկայացրել միմյանց դեմ։
Թվով 8 հայց է ներկայացրել թմրանյութ օգտագործելու տեսանյութով հայտնի դարձած Իրինա Մկրտչյանը, 2 հայց` Աշոտ Մկրտչյանը։
Վերջին, 8֊րդ հայցի արդյունքներով դատարանը հոգուտ Իրինա Մկրտչյանի կայացրել է վճիռ (հաշտության համաձայնագրի տեսքով), ըստ որի՝ Աշոտ Մկրտչյանը նախկին կնոջը պետք է հատկացնի մի քանի տասնյակ միլիոն դրամ` համատեղ կյանքի ընթացքում ձեռք բերված գույքերի (բնակարան, ավտոմեքենա) 1/2֊ը։
Աշոտ Մկրտչյանի հայցերը վերաբերվում են երեխայի տեսակցության խնդիրներին։
Հիշեցնենք, որ սկանդալային տեսանյութից հետո կրթօջախի տնօրենը հայտնել էր, որ տեսանյութի տարածումը ամուսնու ձեռքի գործն է, ում հետ ունի վաղեմի կոնֆլիկտ։
Ենթադրելի է, որ առաջիկայում դատական հայցերի թիվը կավելանա։