Ներքին 3 տարի առաջ - 12:06 10-10-2023

Հրազդանում վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնին ու փախել. վերջինս մահացել է, վարորդը` հայտնաբերվել. shamshyan.com

Այսօր՝ հոկտմեբերի 10-ին, ժամը 10:00-ի սահմաններում Հրազդանում վարորդը անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտնին, թողել անօգնական վիճակում ու փախել:

Վիրավորը ծայրահեղ ծանր ախտրոոշմամբ տեղափոխվել է Հրազդան բժշկական կենտրոն, որտեղ, կարճ ժամանակ անց, գիտակցության չգալով, մահացել է:

Պարեկները մոտ 1,5 կիլոմետր հետապնդել են փախուստի դիմած վարորդին և բռնում: Վերջինս բերման է ենթարկվել ոստիկանության Հրազդանի բաժին: Տեղում նրա վարած Opel մակնիշի ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Հրազդանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Ֆոտոլրագրողի Գագիկ Շամշյանի տեղեկությամբ՝ փախուստի դիմած վարորդը Կոտայքի մարզի բնակիչ՝ 54-ամյա Ներսես Խ-ն է, իսկ մահացածը՝ Կոտայքի մարզի բնակիչ՝ 68-ամյա Վլադիմիր Խ-ն, ով աշխատում էր Հրազդանի քաղաքապետարանի սանմաքրման և կոմունալ բաժնում:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող