Ներքին 4 տարի առաջ - 22:48 17-10-2022

Mercedes-ը վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին, վերջինս մահացել է․ shamshyan.com

Այսօր՝ հոկտեմբերի 17-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 46-ամյա Հովհաննես Զ-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Րաֆֆու փողոցում՝ Մալաթիայի շուկայի հարևանությամբ, վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտն՝ Շիրակի մարզի բնակիչ, 62-ամյա Սերոբ Չ-ին։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, այնուհետև օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբն արձանագրել է հետիոտնի մահը, որից հետո վարորդը զանգահարել է 1-02, կատարվածի մասին հայտնել, ապա ինքնակամ ներկայացել ոստիկանության Մալաթիայի բաժին։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի, վաշտի հրամանատար Ռոման Միրզախանյանի գլխավորությամբ։

Ժամանել է նաև արեկային ծառայության Երևանի գնդի ծառայության ավագ տեսուչ Հարություն Գրիգորյանը։

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում նույն վաշտի պարեկ Ռազմիկ Զարգարյանը, Անդոկ Հարոյանն ու Արսեն Թորոսյանը, որպեսզի հետաքրքրասեր վարորդները մեքենաները չկայանեն, և խցանում տեղի չունենա, ինչը պարեկներին հաջողվում է։

Վթաերթի մասին պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, բաժնի պետի տեղակալ Սամվել Սամվելյանի և հատկապես կարևոր գործերով քննիչ Մանվել Մուրադյանի գլխավորությամբ։

Տեղում քննչական աշխատանքները ղեկավարող Մ. Մուրադյանի կողմից նախաձեռնվել է քրեական վարույթ։ Վերջինիս հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք։

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության. եղել է սթափ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող