Մամուլ 31 րոպե առաջ - 07:45 13-11-2026

Լևոն Քոչարյանի օգնականը հայց է ներկայացրել ԱԺ աշխատակազմի դեմ․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Լեւոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը հայց է ներկայացրել ԱԺ աշխատակազմի դեմ՝ պահանջելով պարտավորեցնել, որ իր մուտքը թույլատրեն ԱԺ շենք։ Հոկտեմբերի 29-ին նրա մուտքը խորհրդարան արգելվել է` Վահագն Ալեքսանյանի հետ միջադեպի պատճառով։ «..․որեւէ արտառոց բան տեղի չի ունեցել, պարզապես Վահագնին իր տեղը ցույց տվեցի, ինչից հետո նա նախընտրեց կանանցով շրջապատվել, նոր միայն փորձել ինձ որեւէ կերպ պատասխանել, իսկ վերջում զանգահարել ԱԺ նախագահին՝ բողոքելու եւ պահանջելու, որ իմ մուտքն արգելափակվի։

Ի դեպ, շատ ուրախ եմ, որ պաշտոնը Վահագնի մեջ չի փոխել մի բան․ ինձ տեսնելիս դեռ նույնկերպ խեղդվում է, ինչպես երիտասարդ տարիքում մեր բակում ինձ հանդիպելիս»,- գրել է Սուքոյանը` հրապարակելով աշխատակազմի ղեկավար Դավիթ Համբարյանի որոշումը․ «Պատգամավորի օգնականի մուտքը ժամանակավորապես արգելված է Սուքոյանի եւ Վահագն Ալեքսանյանի ու Ծովինար Վարդանյանի միջեւ տեղի ունեցած արտառոց միջադեպի պատճառով, մուտքն արգելվել է հետագա անցանկալի հետեւանքները բացառելու նպատակով»։

Ավելի ուշ Ռուբեն Ռուբինյանը նշել էր, որ Սուքոյանի նկատմամբ կարգապահական վարույթ է նախաձեռնվել։ Սուքոյանի հայցը դատարանը վարույթ է ընդունել։ ԱԺ աշխատակազմը Սուքոյանից բացատրագիր է պահանջել ոչ միայն միջադեպի, այլեւ նրա ֆեյսբուքյան գրառումների վերաբերյալ։ Նա մեզ ասաց, որ միայն միջադեպի վերաբերյալ է բացատրագիր տվել: Իրեն աշխատավայր թույլ չտալու որոշումը համարում է ապօրինի եւ կասկածում է, որ ԱԺ աշխատակազմը նյութեր է հավաքում, որ իրեն նկատողություն հայտնի, 2 նկատողությունից հետո կարող են ազատել»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
19:30 Ինչո՞ւ շուտ չէիք ասում. Արմեն Գրիգորյանն էլ ռուսամետ դարձավ
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
13:00 Ում քաղաքն է Գյումրին՝ ռուս զինվորիկների՞, թե՞ հայ ժողովրդի
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
14:36 ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ․ ցանկում կարող է ընդգրկվել 150 անձ և 50 բանկ
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
18:32 Նոր Գեղիում 49-ամյա վարորդը «Shacman» բեռնատարով վրաերթի է ենթարկել 16-ամյա հետիոտնի․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
18:06 Ծեծկռտուք Աբու Դաբիում․ Ուսման Նուրմագոմեդովը հարձակվել է Մերաբ Դվալիշվիլիի վրա