Մամուլ 1 ժամ առաջ - 07:05 13-11-2026

Աշխատավարձերի բարձրացման նախագիծը բունտ է առաջացրել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ խորհրդարանում անակնկալ զարգացում տեղի ունեցավ։ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, որտեղ պետք է քննարկվեր պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացմանը վերաբերող նախագիծը, հայտարարվեց, որ կառավարությունը որոշել է այն հետ կանչել և քննարկումը հետաձգել երկու ամսով։

Հիշեցնենք՝ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ նախագիծը խորհրդարանում ներկայացնելու համար պետք է ներկայանար փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։ Սակայն վերջին պահին կառավարությունը փոխել է իր ծրագրերը, և նախագիծը հանվել է քննարկումից։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նախագծի շուրջ լուրջ դժգոհություններ են հասունացել հենց պետական համակարգում։ Բանն այն է, որ այն բավականին արագ է մշակվել, իսկ դրա բովանդակությանը ծանոթանալուց հետո տարբեր գերատեսչությունների բազմաթիվ աշխատակիցներ հասկացել են, որ իրենց սպասված աշխատավարձի բարձրացումը կարող է այդպես էլ տեղի չունենալ։

Նախագծով աշխատավարձերի էական բարձրացում էր նախատեսվում հիմնականում բարձր պաշտոն զբաղեցնողների, այդ թվում՝ նախարարների համար, մինչդեռ պետական համակարգի բազմաթիվ ստորին օղակի աշխատակիցներ որևէ էական բարելավում չէին ստանալու։ Փաստացի, պետական համակարգում հարց է առաջացել՝ ինչո՞ւ պետք է աշխատավարձերի բարձրացման անվան տակ առավել շահեկան պայմաններ ստեղծվեն հենց բարձր պաշտոնյաների համար, իսկ համակարգի մյուս աշխատակիցները դուրս մնան այդ գործընթացից։

Մեր տեղեկություններով՝ դժգոհությունները հասել են նաև Նիկոլ Փաշինյանին։ Պետական տարբեր կառույցներից հնչած բողոքներից հետո հարցը քննարկվել է իշխանության ներսում, և, ի վերջո, որոշում է կայացվել նախագիծը հետ կանչել՝ այն վերանայելու պատճառաբանությամբ։

Սակայն այս որոշումն էլ իր հերթին հիասթափություն է առաջացրել պետական համակարգում։ Աշխատակիցների մի հատվածը հույս ուներ, որ արդեն հունվարի 1-ից տարբեր կառույցներում աշխատավարձերի բարձրացում տեղի կունենա։ Իսկ այժմ, հաշվի առնելով նախագծի երկամսյա հետաձգումը, լուրջ հարցականի տակ է դրվում՝ արդյոք այդ բարձրացումը կկայանա՞ նախատեսված ժամկետում, թե՞ այն կտեղափոխվի հաջորդ տարի կամ չի լինի»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
19:30 Ինչո՞ւ շուտ չէիք ասում. Արմեն Գրիգորյանն էլ ռուսամետ դարձավ
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
13:00 Ում քաղաքն է Գյումրին՝ ռուս զինվորիկների՞, թե՞ հայ ժողովրդի
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
14:36 ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ․ ցանկում կարող է ընդգրկվել 150 անձ և 50 բանկ
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
18:32 Նոր Գեղիում 49-ամյա վարորդը «Shacman» բեռնատարով վրաերթի է ենթարկել 16-ամյա հետիոտնի․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
18:06 Ծեծկռտուք Աբու Դաբիում․ Ուսման Նուրմագոմեդովը հարձակվել է Մերաբ Դվալիշվիլիի վրա