Մամուլ 5 տարի առաջ - 08:10 13-03-2021

ՀՆԱՐԱՎՈ՞Ր Է ԱՐԴՅՈՔ ԻՆՉ ՈՐ ԲԱՆԻ ՀԱՍՆԵԼ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ, ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԵՐԻ ԿՐՃԱՏՄԱՆ ԳՆՈՎ․ ԺՈՂՈՎՈՒՐԴ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Առանց կրթության, այո՛, հնարավոր է ինչ-որ աստիճանի նյութական բարեկեցություն ստեղծել, բայց առանց կրթության հնարավոր չէ տիեզերք թռչել: Եվ դուք՝ որպես ՀՀ հպարտ քաղաքացիներ, քայլե՛ք հպարտ գիտելիքի, կրթության, ուսման ճանապարհով եւ դրե՛ք ձեր առաջ բարձր նշաձողեր՝ փոխելու ձեր քաղաքը, փոխելու ձեր երկիրը եւ փոխելու աշխարհը»,- այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետը դեռեւս նախորդ տարվա սեպտեմբերի 15-ին Ռաֆայել Իշխանյանի անվան N 153 հիմնական դպրոցի բացման արարողությանը:

«ՀՀ միջին վիճակագրական քաղաքացին 22 տարեկանում, այո՛, պետք է ունենա բարձրագույն կրթություն, երեք լեզու պետք է իմանա»,- իսկ այս մասին վարչապետը խոսել է 2019 թվականի ապրիլի 22-ին: Եւ հիմա Նիկոլ Փաշինյանի կառավարությունն իրականացնում է իր խոսքերի ճիշտ հակառակը. կրթության ոլորտի ֆինանսավորումը լուրջ հարվածի տակ է դրվել, եւ այն երաշխիքները, որոնք մերժված Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տարիներին են ամրագրվել «Կրթության մասին» օրենքի մեջ, հիմա Փաշինյանը հանել է տալիս:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ կառավարությունը նախօրեին չզեկուցվող, գաղտնի ձեւաչափով փոփոխություններ է կատարել «Կրթության մասին» ՀՀ օրենքում: Մասնավորապես, գործադիրը ուժը կորցրած է ճանաչել «Կրթության մասին» 1999 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-297 օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասը, այն է՝ «Պետությունը յուրաքանչյուր նոր ուսումնական տարում երաշխավորում է կրթության կարիքների համար միջոցների հատկացումը` նրա առաջանցիկությունն ապահովող չափաքանակով: Պետական բյուջեի ընթացիկ ծախսերում կրթության ֆինանսավորման տոկոսային հարաբերությունը չպետք է ցածր լինի նախորդ բյուջետային տարվա համապատասխան ցուցանիշից»:

Այսինքն՝ սա նշանակում է, որ նախադպրոցական ու դպրոցական հաստատությունների աշխատակիցների աշխատավարձերն էապես կարող են կրճատվել, մինչդեռ ուսուցչի, մանկապարտեզի աշխատակիցների աշխատանքը համարվում է բավականին ծանրաբեռնված եւ պետք է պետության կողմից երաշխավորված լինի:

Նախագծի հեղինակը ՀՀ ֆինանսների նախարարությունն է՝ ի դեմս նախարար Ատոմ Ջանջուղազյանի։ Նա, մեր տեղեկություններով, կառավարության դռնփակ ձեւաչափով քննարկումների ժամանակ հայտնել է՝ քանի որ երկրում ֆինանսական ներդրումներ չեն լինում, պետք է ներքին ռեսուրսները տեղաբաշխելով՝ հաղթահարենք ֆինանսական դժվարությունները։ Այսինքն՝ կրթության ոլորտի, ուսուցիչների աշխատավարձերի կրճատման գնով է Ջանջուղազյանը ցանկանում պահել տնտեսական կայունություն։

Հավելենք, որ ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն իր համաձայնությունը չի տվել այս նախաձեռնությանը, նա առարկություններ է ուղարկել։

Կառավարությունը, սակայն, ընդունել է այս ընդգրկուն նախագծերի փաթեթը, որը առնչվում է նաեւ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին։ Նրանց երաշխավորված ֆինանսավորումն էլ է կրճատվելու, եւ այս առիթով այսօր օմբուդսմենն ասուլիս է հրավիրել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
18:14 Իսպանիա հասած հայկական ծիրանի ամբողջ խմբաքանակը փչացել է. պիտանի չէ իրացման
16:22 Շուտով ամուսնանում եմ. սննդաբան Լիլիթ Բասյանի ցնցող հայտարարությունն ու սիրելիի հետ նոր նկարը
11:25 Արման Ծառուկյանն արձագանքել է Քովինգթոնից կրած պարտությանը
13:40 Երևանում մարտաֆիլմ հիշեցնող զինված «ռազբորկան» տեսանկարահանվել է. պարզվել է՝ 2 մարտական նռնակներից մեկն է պայթել
16:49 Ուկրաինական խոշորագույն լոգիստիկ կենտրոններից մեկն ամբողջությամբ այրվել է ռուսական հարձակման հետևանքով
19:36 Թրամփը կոչ է արել Իրանը ներառել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագծում
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
09:31 Իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից. ԱՄՆ-ն նոր հզոր հարվածներ է հասցրել Իրանին
23:52 Մեսին դարձավ ԱԱ եզրափակչին մասնացկած ամենատարեց դաշտային խաղացողը

Ձեզ գուցե հետաքրքրի