Ներքին 1 տարի առաջ - 18:33 03-07-2025

Քննարկվել են ՀՀ-ում AI խոշոր տվյալային կենտրոն ստեղծելու քայլերը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Firebird ընկերության համահիմնադիր և գործադիր տնօրեն Ռազմիգ Հովակիմյանին, NVIDIA ընկերությանն փոխնախագահ Ռև Լեբարեդյանին և Team Telecom Armenia ընկերության համահիմնադիր ու տնօրենների խորհրդի նախագահ Ալեքսանդր Եսայանին:

Զրուցակիցները քննարկել են Հայաստանում արհեստական բանականության խոշոր տվյալային կենտրոն ստեղծելու նախագծի իրականացմանը վերաբերող հարցեր: Ներդրումային ծրագիրը գնահատվում է շուրջ 500 միլիոն դոլար:

Վարչապետը կարևորել է նախագծի կյանքի կոչումը և ընդգծել ՀՀ Կառավարության աջակցությունը: Նիկոլ Փաշինյանը շեշտել է, որ այն նոր ազդակ կհաղորդի և էական ազդեցություն կունենա Հայաստանում տեխնոլոգիական ոլորտի զարգացման ու առաջընթացի ապահովման գործում:

Ռազմիգ Հովակիմյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ Կառավարությանը նախագծին աջակցելու համար և մանրամասներ ներկայացրել առաջիկա ծրագրերի ու քայլերի վերաբերյալ:

Ակնկալվում է, որ նախագծի շրջանակում կտեղակայվեն հազարավոր NVIDIA Blackwell GPU-ներ, կձևավորվի ավելի քան 100 մեգավատտ հզորությամբ ենթակառուցվածք։

Ամենից շատ դիտված

13:30 Աշխատավարձի բարձրացումը չի փրկի ՔՊ-ականին, նա նույն չարը կմնա
17:32 Շամլուղում կատուներ պահող Գայանեի հանդեպ հալածանքները շարունակվում են
21:00 Լվացքատո՞ւն, թե՞ երգարվեստ. տարօրինակ ԱՁ վկայականներ` Թաթա Սիմոնյանի անունով
09:00 Վարչապետի աշխատակազմի համար չիրը նաև հուշանվեր է
17:04 Ինչո՞ւ անցավ գլուխը դնել ցավի տակ և ավելորդ դժգոհություններ առաջացնել, եթե բոլորը գոհ են. Ռուբեն Հայրապետյան
23:09 Խոշոր վթար՝ «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա. հայտարարվել է ջրանջատում
19:23 Մելանյա Թրամփը աշխատում է Ռուսաստանից և Ուկրաինայից ընտանիքների վերամիավորման ուղղությամբ
16:00 20 րոպե ուշանալու համար «Երևան Սիթիի» անվտանգության պետը ծեծի է ենթարկել իր աշխատակցին
18:21 Բանակից կարող են ազատվել ոստիկան կամ փրկարար դառնալու դեպքում․ ՆԳՆ-ն նոր նախագիծ է ներկայացրել
11:23 Արարատ Միրզոյանը նշանակվել է ԱԺ-ում ԹՐԻՓՓ-ի քննարկման հարցով կառավարության ներկայացուցիչ