Մասնավոր և պետական միջոցառումների խոշորագույն երգիչ֊կատարող Թաթա Սիմոնյանը (Ալբերտ Ալբերտի Սիմոնյան) գուցե լավ երգիչ է, բայց ամենևին հերոս հարկատու չէ, քանզի նրա «Թ և Թ Փրոդաքշն» ՍՊԸ-ն բացակայում է անգամ 1000 խոշոր հարկ վճարողների ցանկի ստորոտից, թեև որքան հայտնի է, շոու֊բիզնեսը համարվում է ամենաեկամտաբեր ոլորտներից մեկը։
Տվյալ համատեքստում ուշագրավ է այն հանգամանքը, որ Ալբերտ Ալբերտի Սիմոնյանի անունով գոյություն ունի Արմավիրի երկու տարբեր հասցեներում գրանցված անհատ ձեռնարկատիրոջ վկայական, գուցե վկայականներ։
Թե հայտնի երգչի ինչին է պետք բացի վերոնշյալ ՍՊԸ֊ից ունենալ ԱՁ վկայական, այս պահին հայտնի է թերևս միայն իրեն։