Մամուլ 1 ամիս առաջ - 07:57 24-09-2026

Փաշինյանը կրկին SMS-ներ է ուղարկե՞լ․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Լիլիթ Գալստյանը երեկ քննարկում էր կազմակերպել՝ «Արցախահայերի սոցիալ-տնտեսական, իրավական խնդիրները եւ լուծումները» թեմայով։ Հրավիրել էր արցախցիների, ՀՀ պետական գերատեսչությունների ներկայացուցիչների։ Ժամանել էին մի քանի հոգի, ինչպես նաեւ՝ մի խումբ ՔՊ-ական պատգամավորներ, որոնք երեւի եկել էին՝ ցույց տալու, թե մտահոգ են արցախցիների խնդիրներով։

Սակայն քննարկման մեկնարկից որոշ ժամանակ անց, երբ հեղինակն ասել է, թե ներկա են Արցախի ՄԻՊ-ը, պետնախարարը եւ այլ պաշտոնյաներ, ՔՊ-ականներն ինչ-որ հաղորդագրություններ են ստացել եւ կազմակերպված լքել դահլիճը։ Թերթի տեղեկություններով, նրանք կառավարությունից են հրահանգ ստացել, քանի որ Փաշինյանը հայտարարել է, թե «չի կարող պետության մեջ պետություն գործել», եւ Արցախի պետական ինստիտուտները պետք է լուծարվեն»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
23:18 Զախարովան արձագանքել է Հայաստանի ԱԽ քարտուղարի՝ 2020-ին Ռուսաստանի անգործության մասին հայտարարությանը
18:00 Թաքուն դատեր՝ առանց ժառանգների իմացության. ինչպես են մահացածների կուտակային կենսաթոշակները փոխանցվում պետբյուջե