Լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է.
Միսիան անիրականալի է
Նիկոլ Փաշինյանը «Ռեստարտ» հիմնադրամի պանելային քննարկմանը հայտարարել է․ «Իմ ամենամեծ խնդիրը, որը պետք է լուծեմ երիտասարդության համար, դա խաղաղության համաձայնագրի ստորագրումն ու վավերացումն է։ Հայաստանի Հանրապետությունը՝ իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով, եթե պատկերավոր ասեմ, այդ վիճակում երկիրը պետք է հանձնեմ երիտասարդությանը»։
Միսիան անիրականալի է; Իլհամ Ալիևը Նիկոլ Փաշինյանի հետ խաղաղության համաձայնագիր չի ստորագրելու, այլ շարունակելու է նոր զիջումներ պահանջել և ստանալ Փաշինյանից։ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե ինքը չի ազատելու ՀՀ-ում օկուպացրած տարածքները։