Ներքին 19 րոպե առաջ - 17:23 14-11-2026

Թմրանյութերի հասանելիությունից մինչև ԱԺ վարքագիծ․ դպրոցական ագրեսիայի պատճառները

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող

Վերջին շրջանում դպրոցներում արձանագրվող միջադեպերն ու երեխաների միջև ծագող կոնֆլիկտները, կարծես թե՝ ավելի դաժան բնույթ են ստանում՝ պարբերաբար դառնալով հանրային քննարկումների առարկա և մտահոգության պատճառ։

Թեմայի շուրջ Oragir.News-ը զրուցել է կրթության փորձագետ Արեգ Թադևոսյանի հետ, ով ներկայացրել է իր դիտարկումները խնդրի իրական ծավալների և դրա խորքային պատճառների վերաբերյալ։

Փորձագետը նշում է, որ նման պնդումների համար անհրաժեշտ են հստակ հետազոտություններ․ «Նախ ասեմ, որ ես համաձայն չեմ այն մտքի հետ, որ ավելի դաժան է դառնում, և վերջերս մենք ինչ-որ շատ ռադիկալ փոփոխություն ունենք դրա հետ կապված, որովհետև նման պնդում անելու համար պետք է հստակ հետազոտություն ունենալ, թե, ասենք, նախկինում ինչ է եղել, դեպքերի հաճախականությունն ու սրությունը հետազոտած ունենալ և դրանից հետո համեմատել։ Մենք շատ հաճախ մեր պատկերացումները հիմնում ենք նրա վրա, թե ինչ ենք տեսնում լրահոսում․ եթե լրահոսում սկսում են ինչ-որ բան ավելի շատ ցույց տալ, մարդիկ մտածում են, թե դա շատացել է։ Ծնողներն էլ են հիմա ավելի հաճախ ահազանգում, ինտերնետն ու սոցիալական ցանցերն էլ, իհարկե, նշանակություն ունեն։ Ամեն դեպքում, բացասական տեղաշարժ տեսնում եմ, քանի որ ինքս աշխատում եմ երիտասարդների, դպրոցների ու ուսուցիչների հետ, և ինձ էլ են ազդակներ հասնում»։

Խոսելով բացասական տեղաշարժին նպաստող գործոնների մասին՝ Արեգ Թադևոսյանն առանձնացնում է երեք հիմնական պատճառ․

«Ակնհայտ պատճառներից մեկը թմրամիջոցների հետ կապված խնդիրն է, որը վերջին տարիներին շատ ավելի է սրվել։ Թմրադեղերի հասանելիությունն ակնհայտորեն ավելի բարձր է, քան նախկինում էր։ Երբ մարդը սթափ վիճակում չէ, իր քայլերը կարող են ավելի սուր ու ագրեսիվ լինել։ Երկրորդ պատճառը երկրում ագրեսիվության ու լարվածության աստիճանի ընդհանուր բարձրացումն է։ Բարձրացել է նաև հոգեկան խանգարումների տոկոսը, ինչը ընտանիքի կամ ուսուցչի միջոցով հասնում է երեխաներին։ Երրորդ պատճառը սերիալները, ֆիլմերն ու այն մեդիա բովանդակությունն են, որոնք երեխաները ստանում են գրեթե առանց սահմանափակումների»։

Փորձագետը հատուկ անդրադառնում է նաև երկրի ղեկավար անձնակազմի և խորհրդարանական ուժերի վարքագծի ազդեցությանը՝ ընդգծելով նրանց պատասխանատվությունը․

«Երկրի ղեկավար անձնակազմը՝ սկսած վարչապետից, վերջացրած Ազգային ժողովի իշխանական ու ընդդիմադիր թևերի ներկայացուցիչներով, պետք է հասկանան, որ մարդիկ ու երեխաները իրենց են նայում։ Թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը փորձում են նորմալիզացնել աննորմալը։ Եթե այդ մարդիկ չունեն այնքան պատասխանատվություն, որ հասկանան, որ երեխաներն ու ծնողները իրենց նայելով են իրենց գործողությունները կառուցում, ապա երկուսն էլ պետք է մտածեն՝ արդյո՞ք պետք է լինեն այդտեղ, թե՞ ոչ»։ Հասմիկ Մովսիսյան

Ամենից շատ դիտված

21:49 Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու խորանի մոտից գողացել են փեսայի «iPhone 16 Pro»-ն և հարսի «iPhone 17 Pro Max»-ը
18:00 ՀՀ-ն չի ստորագրել եվրոպական խարտիան, անվտանգության խնդիր չունե՞նք
19:37 Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորը ինքնաբացարկ է հայտնել․ «ՓաստԻնֆո»
09:13 Թրամփը, Պուտինը և Սի Ցզինպինը կհանդիպեն նոյեմբերի 19-ին Չինաստանում
20:18 Հերթը Կոտայքինն է․ հաջորդն արգելվելու է այս մարզի տրանսպորտի մուտքը Երևան
14:14 Ծեծկռտnւք Հ1-ի տաղավարում՝ Բորիս Մուրազիի և Հարություն Մկրտչյանի միջև
18:14 Ադրբեջանցու կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանին 3–րդ անգամ են վիրահատել. ազդրի ոսկորից մի հատված տեղափոխել են ծնկի հատված
18:54 Արսենը կարգին տղա էր․ նա զոհ դարձավ համակարգի բռնաճնշումներին․ Հարություն Մնացականյան
18:22 Արսենը Ստեփանավան քաղաքում հարգված անձնավորություն էր․ Հայկ Ֆարմանյան
07:13 Ալեն Սիմոնյանը նոր սահմանադրությամբ կզրկվի ԱԽ քարտուղարի պաշտոնից․ «Ժողովուրդ»