Ֆիլմ 9 ամիս առաջ - 21:00 18-01-2026

Թմրանյութերի կործանարար ուղին․ հոգեկան խանգարումից մինչև մահ

Թմրամիջոցների տարածվածությունը Հայաստանում տարեցտարի աճում է։ Պաշտոնապես գրանցված դեպքերի թիվը չի արտացոլում թմրանյութ օգտագործողների իրական պատկերը։

Շատ դեպքեր մնում են չբացահայտված, քանի որ ծնողները չեն ցանկանում շրջապատն իմանա, որ իրենց երեխան թմրամիջոցներ է օգտագործում:

Սակայն շատ հաճախ խնդիրը թաքցնելով ոչ թե օգնում, այլ թույլ ես տալիս ավելի մեծ հանցանքներ գործել։

Թմրանյութերի շրջանառության մեջ հատկապես մեծ ներգրավվածություն ունեն անչափահասները, որոնք սոցիալական խոցելիության պայմաններում իրենց կամքից անկախ դառնում են շահագործման և հանցավոր խմբերի ազդեցության զոհ։

Թմրամիջոցներն այսօր շատ հեշտ են ձեռք բերվում։ Դեռահասները դրանք գնում են սոցիալական ցանցերի միջոցով, հատկապես՝ տելեգրամ ալիքներով։

Թեմայի շրջանակում Oragir.News-ը զրուցել է մասնագետների հետ, ովքեր ներկայացնում են խնդրի հետ կապված իրավիճակը Հայաստանում, թմրանյութերի գործածման դեպքում ծանր հետևանքները, պետության անելիքը և բացթողումները՝ մատնանշելով լուծման ուղիները։

Առավել մանրամասն՝ Հասմիկ Մովսիսյանի պատրաստած ֆիլմում։

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
12:19 Վլադիմիր Վարդանյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի նախագահ