ԱԲ մոդելները մարդկանց փոխարեն, մտքեր կարդացող ականջակալ, թռչող ջուր, Հարվարդը բուժում է անքնությունը
«ARTինֆո»-ի այս թողարկման մեջ ամփոփված են արվեստի, տեխնոլոգիաների ու գիտության ամենասենսացիոն թրենդները։
Դիտեք տեսանյութում․ AI վիրտուալ մոդելներն ու նրանց միլիոնավոր պայմանագրերը, Պիկասոյի «Femme à la montre» կտավի 139.4 միլիոնանոց ռեկորդը Sotheby's-ում, Neurable-ի մտքեր կարդացող ականջակալները, ուլտրաձայնային անտեսանելի «օդային ռելսերը», ռեկորդակիր ԴՆԹ-ով սարդի գենոմը, տիեզերքի կանաչ նեոնային աստղերն ու Հարվարդի բժշկական կենտրոնի բացահայտումը կապույտ լույսով քնի խանգարումները բուժելու մասին։