Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ նոյեմբերի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14։50-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 15-րդ կմ հատվածում բախվել են «Nissan Sentra» մակնիշի և «BMW X5» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը բախվել է երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և կողաշրջվել։
Շամշյան
9241 դիտում 16:47 14-11-2026
Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում․ բախվել են «Nissan Sentra»-ն և «BMW X5»-ը․ վերջինը բախվել է արգելապատնեշներին, կոտրել դրանք և կողաշրջվել․ 3 վիրավորներից 2-ն անչափահասներ են, որոնց հիվանդանոց է ուղեկցել ՊԾ գումարտակի հրամանատարը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Այսօր՝ նոյեմբերի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14։50-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 15-րդ կմ հատվածում բախվել են «Nissan Sentra» մակնիշի և «BMW X5» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը բախվել է երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և կողաշրջվել։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի, որոնցից երկու անչափահասներ են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են երեխաները՝ «Ուիգմոր քլինիք», իսկ մեծահասակը՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի և վաշտի հրամանատար Սահակ Գալստյանի գլխավորությամբ։
Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ անչափահաս վիրավորներին հիվանդանոց է ուղեկցել գումարտակի հրամանատար Ա․ Մարտիրոսյանը։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Ջեմմա Ավագյանը և Աշոտ Բադալյանը։
Մանրամասները՝
shamshyan.com կայքում։