Արտաքին 9 ժամ առաջ - 09:13 14-11-2026

Թրամփը, Պուտինը և Սի Ցզինպինը կհանդիպեն նոյեմբերի 19-ին Չինաստանում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը կհանդիպեն հինգշաբթի՝ հոկտեմբերի 19-ին, Շենժենում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (APEC) ամենամյա համաժողովի շրջանակներում։ Սպիտակ տան մամուլի խոսնակ Օլիվիա Ուելսը հաստատել է լրատվամիջոցների ավելի վաղ հրապարակված հաղորդագրությունները։ Գրում է DW-ն։

Նրա խոսքով՝ այս երկրների պետությունների ղեկավարների առաջին եռակողմ հանդիպման գլխավոր թեման կլինի միջուկային զենքի վերահսկման վերաբերյալ համապարփակ համաձայնագրի մշակումը։ «Մենք չենք սպասում որևէ համաձայնագրի կնքմանը։ Ես սա կբնութագրեի որպես սկզբնական փուլ, որպես սկզբնական զրույց՝ առնվազն ղեկավարության մակարդակով՝ այս երկրների միջև», - CNN-ին ասել է ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյան։

Քննարկումները կարող են նաև անդրադառնալ ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ պատերազմին և Հյուսիսային Կորեայի շուրջ ստեղծված իրավիճակին, հաղորդում է The New York Post-ը՝ հղում անելով Թրամփի վարչակազմի պաշտոնյային։ Ըստ մեկ այլ ամերիկացի պաշտոնյայի, Ուկրաինայի պատերազմի դադարեցման հարցը, հավանաբար, չի քննարկվի առաջնորդների կողմից հանդիպման ժամանակ։

«Չինաստանը այս գործընթացի կողմ չէ, ուստի Ուկրաինայի հարցը այստեղ քննարկելը տեղին չէ », - բացատրել է պաշտոնյան։ Նա նաև նշել է, որ Պուտինի և Թրամփի միջև երկկողմ հանդիպում նախատեսված չէ։

Ամենից շատ դիտված

21:49 Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու խորանի մոտից գողացել են փեսայի «iPhone 16 Pro»-ն և հարսի «iPhone 17 Pro Max»-ը
19:37 Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորը ինքնաբացարկ է հայտնել․ «ՓաստԻնֆո»
09:13 Թրամփը, Պուտինը և Սի Ցզինպինը կհանդիպեն նոյեմբերի 19-ին Չինաստանում
14:14 Ծեծկռտnւք Հ1-ի տաղավարում՝ Բորիս Մուրազիի և Հարություն Մկրտչյանի միջև
20:18 Հերթը Կոտայքինն է․ հաջորդն արգելվելու է այս մարզի տրանսպորտի մուտքը Երևան
18:54 Արսենը կարգին տղա էր․ նա զոհ դարձավ համակարգի բռնաճնշումներին․ Հարություն Մնացականյան
07:13 Ալեն Սիմոնյանը նոր սահմանադրությամբ կզրկվի ԱԽ քարտուղարի պաշտոնից․ «Ժողովուրդ»
23:10 Չերչիլի գաղտնի ռազմական բունկերն առաջին անգամ բացվել է զբոսաշրջիկների համար
21:36 Հայկ Մարտիրոսյանը հաղթել է աշխարհում ամենաբարձր վարկանիշ ունեցող Մագնուս Կարլսենին
14:41 Եթե դա ճիշտ է, ապա Ադրբեջանին հաջողվել է պատերազմի սպառնալիքի ներքո 2025-ի օգոստոսի 8-ին Հայաստանից կորզել TRIPP-ը․ Սուրենյանց