Ներքին Խոսք 22 ժամ առաջ - 20:18 13-11-2026

Հերթը Կոտայքինն է․ հաջորդն արգելվելու է այս մարզի տրանսպորտի մուտքը Երևան

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող

Առաջիկա 10-15 օրվա ընթացքում Կոտայքի մարզից Երևան եկող հանրային տրանսպորտը նույնպես կզրկվի քաղաք մտնելու հնարավորությունից։

Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում հայտնեց Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանը՝ ամփոփելով էջմիածինցիների բողոքի ակցիայի արդյունքներն ու քաղաքային իշխանությունների հետագա ծրագրերը։

Անդրադառնալով Էջմիածին-Երևան 203 համարի երթուղու շուրջ ստեղծված իրավիճակին և երեկվա բողոքի ակցիայի արդյունքներին՝ Գևորգ Ստեփանյանը նշեց է, որ քաղաքացիների և ուսանողների բարձրացրած աղմուկից հետո Երևանի քաղաքապետարանը՝ Վաղարշապատի համայնքապետարանի հետ համատեղ, գնացել է միայն մասնակի և ձևական զիջման։

Ըստ պաշտոնական պարզաբանումների՝ թույլատրվել է երթուղայիններին հասնել Մատենադարանի հարակից տարածք բացառապես ուսանողներին իջեցնելու և վերցնելու համար, սակայն տրանսպորտային միջոցներին արգելվել է կայանել ու սպասել այնտեղ։

«Քաղաքացիների ձայնը բարձրացնելու արդյունքում ասում են՝ լավ, ուսանողներին կբերենք, կիջեցնենք, բա այն մյուս քաղաքացիները ի՞նչ անեն։ Բերել-իջեցնելով էլ այդ հարցը չի լուծվելու․ իրենք ասում են՝ Մատենադարանում տեղ չենք հատկացնելու, որ սպասեն, ուսանողները հավաքվեն, նստեն-գնան։ Գալու են, իջեցնեն, գնան։ Այդ պահին ուսանող կլինի, թե չի լինի՝ իրենց հետաքրքիր չի, մեքենան վարելու են, գնան Կիլիկիա ավտոկայան»,- ընդգծում է ավագանու անդամը։

Ավագանու անդամի խոսքով՝ այս որոշումը գործնականում անհնարին պայմաններ է ստեղծում ուսանողների համար հատկապես ձմռան ամիսներին, երբ նրանք ստիպված են լինելու դրսում սպասել կամ հասնել «Կիլիկիա» ավտոկայան։ Բացի ժամանակի կորստից, սա ուղղակիորեն հարվածում է մարզաբնակների գրպանին՝ ստիպելով լրացուցիչ վճարել ներքաղաքային տրանսպորտի համար։

«Իմ ասածն արդեն իրականություն է դառնում․ փաստորեն, նախկին 600 դրամի փոխարեն մեր քաղաքացիները ստիպված են լինելու վճարել 900 դրամ»,- նշում է Ստեփանյանը՝ մատնանշելով, որ քաղաքային իշխանությունների այս քայլերը լրացուցիչ սոցիալական բեռ են դառնում մարզերից մայրաքաղաք եկող քաղաքացիների համար։

Գևորգ Ստեփանյանը զգուշացնում է, որ Արմավիրի մարզի բնակիչներն առաջինն էին, որ բախվեցին այս խնդրին, սակայն քաղաքային իշխանությունների որոշումը վերաբերում է հանրապետության բոլոր 10 մարզերին։ Ավելին, ըստ ավագանու անդամի՝ սա միայն տրանսպորտային միջոցների մասին չէ, քանի որ հետագայում քննարկվում է նաև մարզերի բնակիչների սեփական ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարցը։ «Մարզերից առաջինն է, 9 մարզ էլ հետը կան։ Իմ հավաստի տեղեկություններով՝ ընդամենը 10-15 օրվա ընթացքում հաջորդը Կոտայքի մարզն է լինելու»,- ասաց նա։

Ավագանու անդամը վստահեցնում է, որ շարունակելու է հետևել զարգացումներին և առաջիկա տեղաշարժերի մասին նախապես տեղյակ կպահի հանրությանն ու լրատվամիջոցներին։

Հասմիկ Մովսիսյան

Ամենից շատ դիտված

21:49 Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու խորանի մոտից գողացել են փեսայի «iPhone 16 Pro»-ն և հարսի «iPhone 17 Pro Max»-ը
19:37 Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորը ինքնաբացարկ է հայտնել․ «ՓաստԻնֆո»
09:13 Թրամփը, Պուտինը և Սի Ցզինպինը կհանդիպեն նոյեմբերի 19-ին Չինաստանում
14:14 Ծեծկռտnւք Հ1-ի տաղավարում՝ Բորիս Մուրազիի և Հարություն Մկրտչյանի միջև
20:18 Հերթը Կոտայքինն է․ հաջորդն արգելվելու է այս մարզի տրանսպորտի մուտքը Երևան
18:54 Արսենը կարգին տղա էր․ նա զոհ դարձավ համակարգի բռնաճնշումներին․ Հարություն Մնացականյան
07:13 Ալեն Սիմոնյանը նոր սահմանադրությամբ կզրկվի ԱԽ քարտուղարի պաշտոնից․ «Ժողովուրդ»
23:10 Չերչիլի գաղտնի ռազմական բունկերն առաջին անգամ բացվել է զբոսաշրջիկների համար
21:36 Հայկ Մարտիրոսյանը հաղթել է աշխարհում ամենաբարձր վարկանիշ ունեցող Մագնուս Կարլսենին
14:41 Եթե դա ճիշտ է, ապա Ադրբեջանին հաջողվել է պատերազմի սպառնալիքի ներքո 2025-ի օգոստոսի 8-ին Հայաստանից կորզել TRIPP-ը․ Սուրենյանց