Մամուլ 1 տարի առաջ - 08:53 21-11-2024

Հաջորդն ովքեր են SMS ստանալու․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Իշխանական աղբյուրներից տեղեկանում ենք, որ պաշտոնանկության երկրորդ ալիքն էլ է լինելու: Թիրախում այլ պաշտոնյաներ են, մեզ հասած տեղեկություններով՝ սոցապնախարար Նարեկ Մկրտչյանն ու առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Մկրտչյանի մասով, ի դեպ, դեռ անցած տարի էին կառավարական շրջանակներում խոսում, սակայն մեր աղբյուրներն ասում են, որ արցախցիների բռնի տեղահանումը եւ դրանով պայմանավորված սոցիալական բլոկի ծանրաբեռնվածությունը, նաեւ այդ բլոկը նոր փորձությունների չենթարկելու անհրաժեշտությունը «փրկել» է Մկրտչյանին` հետաձգելով նրա պաշտոնանկությունը։ Փաշինյանը դժգոհ է նրանից, քանի որ փարաքարցի Նարեկ Մկրտչյանն իր հարազատ գյուղում չի կարողանում ազդեցություն ունենալ եւ իրավիճակը կառավարելի դարձնել: Փարաքար համայնքում, հիշեցնենք, ՔՊ-ն վերջին ընտրություններում մեծամասնության քվեն չստացավ, միայն գործարքի շնորհիվ 2 տարով համայնքի ղեկավարի պաշտոնը զիջեց ամենաքիչ ձայներ ստացած ուժին, ապա քրեական հետապնդումներով մի կերպ պոկեց այդ պաշտոնը Մինասյան դաշինքից, բայց մայիսին իր նշանակած համայնքապետն օրերս մի փոխհրաձգության ժամանակ վիրավորվեց եւ հրաժարական տվեց՝ քրեական աղմկահարույց պատմության կիզակետում հայտնվելուց հետո։ Իսկ Անահիտ Ավանեսյանի մասով մեր աղբյուրներն ասում են՝ համակարգը վատ վիճակում է` գոնե այն մասով, որը վերաբերում է պետական կառավարմանը, եւ ձախողված է առողջապահական ապահովագրության ներդրման հարցը։ Պաշտոնանկության ալիքը չի շրջանցի նաեւ մարզպետաց դասին։

Ամենից շատ դիտված

22:57 Նեթանյահուն և Թրամփը քննարկել են Իրանի դեմ հարվածները վերսկսելու հարցը
22:30 Ռուբինյանն իմ ղեկավարը չի, իմ ծառայողն ա, ինքն ինձնից շատ փող ա ստանում, որ պատգամավորներին ծառայություններ մատուցի. Էդգար Ղազարյան
12:23 Գագիկ Ծառուկյանը՝ տնտեսական խնդիրների մասին․ «Տնտեսությունը չի լինում արևմտամետ կամ ռուսամետ»
18:00 Հայկ Սարգսյանի ընտանիքը կարգավորում է թղթերը
07:17 Շեֆի «հա»-ին ո՞վ կարա չէ ասի. Սյունեցի պատգամավորները տեղները չենք գտնում. «Իրավունք»
14:30 Ամեն ինչ կոտրվում է խեղճ քաղաքացու գլխին, ո՞վ հետ կտա նրա փողը
16:50 Ինչպես կարմիր գծերի 2․1 մլրդ-ը բաշխեցին իրենց մեջ, այնպես էլ խցանումների հարցը կլուծեն
11:21 ՌԴ ՊՆ-ն հայտնել է Կիևի և Խարկովի մարզերի էներգետիկ օբյեկտներին հասցված հարվածների մասին
21:00 «Սարսափելի» առավոտներ. ինչու է ուշանում Երևանի մետրոյի վագոնների համալրումը
13:55 Թուփաքի սպանության գործով Դուեյն Դեյվիսը դատապարտվել է 40 տարվա ազատազրկման