Ներքին 23 ժամ առաջ - 18:54 13-11-2026

Արսենը կարգին տղա էր․ նա զոհ դարձավ համակարգի բռնաճնշումներին․ Հարություն Մնացականյան

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հարություն Մնացականյանը քննադատության է ենթարկում գործող իշխանություններին՝ Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանի՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում մահվան կապակցությամբ։

Հարութ Մնացականյանը նշում է, որ Արսենը եղել է կարգին տղա, արժանապատիվ մարդ, հիանալի ընկեր և հայրենասեր, ով մեծ հեղինակություն ու հարգանք է վայելել Ստեփանավանում։

Ըստ նրա՝ իրավապահ համակարգը դարձել է մահակ ընդդիմադիրների դեմ պայքարում, իսկ Արսեն Գևորգյանը «զոհ դարձավ համակարգի բռնաճնշումներին ու շինծու քրեական գործերին»։

Հարութ Մնացականյանն իր խոսքում ընդգծում է, որ Արսենի կյանքը հնարավոր էր փրկել, եթե ժամանակին պատշաճ բժշկական օգնություն ցուցաբերվեր կամ կիրառվեր ազատազրկումից տարբերվող այլ խափանման միջոց, օրինակ՝ տնային կալանք, քանի որ նա կալանավորվելու պահին լուրջ առողջական խնդիրներ չի ունեցել։

Հիշեցնենք, որ Արսեն Գևորգյանը «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի համայնքապետի թեկնածուն էր։ Նա կալանավորվել էր ընտրություններից չորս օր առաջ՝ հոկտեմբերի 21-ին, իսկ օրեր առաջ մահացել էր «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում։

Ամենից շատ դիտված

21:49 Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու խորանի մոտից գողացել են փեսայի «iPhone 16 Pro»-ն և հարսի «iPhone 17 Pro Max»-ը
19:37 Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորը ինքնաբացարկ է հայտնել․ «ՓաստԻնֆո»
09:13 Թրամփը, Պուտինը և Սի Ցզինպինը կհանդիպեն նոյեմբերի 19-ին Չինաստանում
14:14 Ծեծկռտnւք Հ1-ի տաղավարում՝ Բորիս Մուրազիի և Հարություն Մկրտչյանի միջև
20:18 Հերթը Կոտայքինն է․ հաջորդն արգելվելու է այս մարզի տրանսպորտի մուտքը Երևան
18:54 Արսենը կարգին տղա էր․ նա զոհ դարձավ համակարգի բռնաճնշումներին․ Հարություն Մնացականյան
07:13 Ալեն Սիմոնյանը նոր սահմանադրությամբ կզրկվի ԱԽ քարտուղարի պաշտոնից․ «Ժողովուրդ»
23:10 Չերչիլի գաղտնի ռազմական բունկերն առաջին անգամ բացվել է զբոսաշրջիկների համար
21:36 Հայկ Մարտիրոսյանը հաղթել է աշխարհում ամենաբարձր վարկանիշ ունեցող Մագնուս Կարլսենին
14:41 Եթե դա ճիշտ է, ապա Ադրբեջանին հաջողվել է պատերազմի սպառնալիքի ներքո 2025-ի օգոստոսի 8-ին Հայաստանից կորզել TRIPP-ը․ Սուրենյանց