Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 16:40 03-09-2021

Ի՞նչ է կատարվում. օտարները հողերը գնում են ու չեն մշակում. Հարություն Մնացականյան

Անընդհատ հետևում եմ տեղեկատվությանը և պետք է ասել, որ գյուղատնտեսության հետ կապված շատ կասկածելի գործընթացներ եմ նկատում, մասնավորապես վերջին մի քանի տարիների ընթացքում մեր երկրում օտարկրացիների կողմից բավականին լավ տարածքներում ձեռք են բերվում հողակտորներ, որոնք չեն օգտագործվում, ամայացվում են: Օրագիր.news-ի հետ զրույցում նշեց գյուղատնտես Հարություն Մնացականյանը:

«Հայաստանում գրեթե հող չի մնացել: Արդեն 3-րդ ու 4-րդ տարին է, որ այլազգիները հող են գնում ու չեն մշակում դրանք: Եթե տվյալ հողերում որևէ աշխատանք իրականացվեր, կմտածեի, որ գործ են անում, կապիտալ են ներդրել ու շահույթ ունեն, բայց հողերն ընդհանրապես չեն օգտագործվում: Այն վայրերում, որտեղ հողը լավն է և բերքատվությունը բարձր է, ամայի հողակտորներ են՝ Կոտայք, Արագածոտն, Աշտարակ, Կարփի, Օհանավան, Եղվարդ, Սարալանջ, Բուժական և այլն: Տվյալ տարածքներում ամենալավ այգիներն են հիմնվում, մանավանդ ընդավորներ համար, բայց ոչինչ չի արվում»,- ասում է գյուղատնտեսը և հավելում, որ դրա հետ միաժամանակ արհեստականորեն հողերի գների բարձրացում է լինում, օրինակ, Եղվարդում 1 հա դարձել է 20,000 ԱՄՆ դոլար, ինչը մեխանիկորեն ազդում է պտուղ- բարջարեղենի ինքնարժեքի վրա: Նրա խոսքով, նույնիսկ եվրոպական երկրներում նման գներ չկան՝ 4-10 հազար դոլարի սահմաններում է 1 հա հողատարածքը:

Հարություն Մանցականյանը պնդում է, որ պետությունը հողային ռեֆորմ պետք է իրականացնի՝ օրենքում փոփոխություն մտցնի, ըստ որի՝ երկու տարի հողը չմշակելու դեպքում սեփականատիրոջը պարտավորեցնի այն վարձակալության տալ մեկ այլ՝ երրորդ անձի:

Գյուղատնտեսը լուրջ կասկածներ ունի, որ հստակ քաղաքականություն է տարվում Հայաստանի դերը գյուղատնտեսության ոլորտում թուլացնելու ուղղությամբ:

«Հայաստանը լուրջ վտանգ է Իսրայելի ու Ադրբեջանի համար պտուղ-բանջարեղենի արտադրության ոլորտում: Այսինքն, ավելի լավ է նրանք մի 200 մլն դոլար ծախսեն, տարածքներ գնեն ու էդպես ամայի թողնեն, չօգտագործեն, քանի մրցակցեն: Օրինակ, 2.000 հա հողի վրա կարելի է մոտավորապես 100 հազար տոննա պտուղ-բանջարեղեն աճեցնել, դե պատկերացրեք: Նրանց շուկան հիմնականում Ռուսաստանն է, մենք էլ ԵԱՏՄ անդամ ենք, ուստի ավելի նախընտրելի է նման կերպով չեզոքացնել մեզ: Բացի դրանից, Հայաստանը ջրային ռեսուրսներով հարուստ երկիր է և նորմալ օգտագործելու դեպքում, ոչ այնպես, ինչպես ներկայումս՝ 70 տոկոս կորստով, մենք շատ հարուստ, հզոր ու զարգացած գյուղատնտեսական երկիր կարող ենք դառնալ՝ ընդհարձակ այգիներով:

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
15:01 Կեցցե այն թալանը, որ վաղն է գալու. Գարիկ Սարգսյանի պատմությունը
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ