Ներքին 4 տարի առաջ - 12:31 17-06-2022

Այս տարի ծիրանի շուկայում տեղի ունեցավ վատագույնը․ Հարություն Մնացականյան

«Հայկական գյուղմթերքի շուկայի ու արտահանման մասին կարելի է մեկ բառով բնութագրել` պոռնո։
Այն, որ մեր երկրից, կարելի է ասել, ոչ թե արտահանում է կատարվում, այլ արտահանման իմիտացիա, ճոռոմ խոսքեր, ու ոչ մի նորմալ արդյունք, դրա մասին վաղուց եմ խոսել ու խոսել եմ բազմիցս»։ Այս մասին գրում է գյուղատնտես Հարություն Մնացականյանը իր ֆեյսբուքյան էջում։

Նա հավելում է․ «Ի՞նչ է կատարվում այսօր գյուղմթերքի շուկայում։ Մինչև հիմա ՀՀ֊ում չեն ձևավորվել համապատասխան կառույցներ, որոնք կփորձեն որոշակիություն մտցնել այս ոլորտում։

Օրինակի համար, եթե դու որոշում ես ծիրան արտահանել Օմանի հանրապետություն, իսկ այդ գործընթացը կարճատև չէ, բանակցություններ, նմուշ բերքից, արտահանման պայմաններ և ԳԻՆ։ Իսկ ՀՀ֊ում դու երբեք չես կարող նախապես գին որոշել , ախպեր, չես կարող։ Դու չգիտես, թե մի ապուշ դալալ ոնց կարող է ամբողջ գնային համակարգը վարի տալ, ու դու արդեն, օրինակ, Օմանի թրեյդերի առջև անլուրջ մարդու տպավորություն ես թողնում, և նա չի շարունակում բանակցությունները։

Այս տարի ծիրանի շուկայում տեղի ունեցավ վատագույնը. որոշ դալալներ գյուղացու հետ ծիրանի գնման պայմանավորվածություն ձեռք բերեցին, խեղճ այգետերերը քաղեցին, թողեցին գետնին, որպեսզի դալալ կոչվածները գան սորտավորեն տանեն․ նրանք չեկան։ Գյուղացին մնաց փչացող բերքի հետ մեն մենակ։ Եկան ուրիշները և առաջարկեցին` կա՛մ էս ապրանքը տանում են 250֊300 դրամով, կա՛մ թողնում են՝ փչանա։

Այսպես ամբողջ երկում ծիրանի գինը արհեստականորեն, ես կասեի՝ ստորաբար դարձրեցին շան մսի գին։
Ու վատն այն է, որ այս տարի Ուզբեկստանում ծիրան շատ քիչ կար, հնարավոր էր բարձր գնով տանել, որից կօգտվեին թե՛ գյուղացիները, թե՛ դալալները, բայց չէէէ, արագությունը արդեն փշրեց մի քանի գյուղերի գյուղացիների հույսերը։ Արմաշի, Սուրենավանի ժողովուրդը կոնկրետ անելանելի վիճակի մեջ են։ Հուսով եմ՝ գները կկարգավորվեն շուտով։

Լարսի խնդիրն էլ, ասեմ, մասամբ լուծված է, չեմ կարող մանրամասնել ոնց, բայց հնարավոր է արտահանումը»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում