Ուղիղ եթեր
Արտաքին 4 ժամ առաջ - 08:50 23-11-2026

Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել

Հորմուզի նեղուցում և դրա մերձակայքում առևտրային նավերի վրա հարձակումների թիվը հասել է Իրանի հետ ԱՄՆ-ի հակամարտության սկզբից ի վեր ամենաբարձր մակարդակին, հայտնում է CNN հեռուստաալիքը՝ վկայակոչելով ծովային միջադեպերի վերաբերյալ տվյալները։

Հեռուստաալիքի տվյալներով՝ միայն նոյեմբերի սկզբից արդեն առնվազն 22 հարձակում է իրականացվել. սա պատերազմի սկզբից ի վեր երկրորդ ամենաբարձր ցուցանիշն է։ Խոսքը Հորմուզի նեղուցը, Պարսից ծոցը և Օմանի ծոցն ընդգրկող գոտու մասին է։

Նավթի համաշխարհային գների անկմանը և նավթի վաճառքից Իրանի ներքին եկամուտների նվազմանը զուգահեռ Թեհրանը ձգտում է վերականգնել վերահսկողությունը նեղուցի նկատմամբ՝ ուժեղացնելով հարձակումները։ Փորձագետների կարծիքով՝ երկիրը կորցնում է վերահսկողությունը ջրային ուղու նկատմամբ և կարող է էլ ավելի ակտիվացնել հարձակումները՝ փորձելով զիջումներ կորզել Վաշինգտոնից։

Ամենից շատ դիտված