Ուղիղ եթեր
Արտաքին 15 րոպե առաջ - 13:13 23-11-2026

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կարող է մեծացնել իտալական ներդրումների հոսքը տարածաշրջան․ Իտալիայի փոխվարչապետ

Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունը պայմաններ կստեղծի տարածաշրջան ավելի մեծ ծավալով իտալական ներդրումներ ներգրավելու համար:

Այս մասին Բաքվում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Իտալիայի փոխվարչապետ, արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Անտոնիո Տայանին, հաղորդում է ԱՊԱ-ն:

«Խաղաղությունն ընտրություն է, որը ճանապարհ է բացում նոր ներդրումների համար։

Մեզ անհրաժեշտ են երկրներ, որոնք աշխատում են հանուն խաղաղության աշխարհի այս հատվածի բարդ պայմաններում»,- ընդգծել է Տայանին։

Նախարարը հայտարարել է, որ Ադրբեջանը Իտալիայի մտերիմ բարեկամն ու ռազմավարական գործընկերն է։ Նպատակն է ընդլայնել երկու երկրների միջև տնտեսական կապերը նաև էներգետիկ հատվածից դուրս։

Ամենից շատ դիտված