Միտք 4 տարի առաջ - 10:05 23-03-2022

Մեր խաղաղությունը գառ է, թուրքի խաղաղությունը՝ գայլ

Մենք խաղաղության դարաշրջան ենք բացում տարածաշրջանում: Ադրբեջանը նախ պայթեցնում է գազատարը Արցախում, հետո՝ մի 10 օր անց վերանորոգում: Պարզվում է, որ թրքական հումանիզմը փական է դրել գազատարի վրա և երկու օրից նույն հումանիզմով ոլորում է փականը, ու նորից գազ չկա Արցախում: Հիմա պայթեցնելու փոխարեն պարզապես ոլորում է փականը: Արցախում հումանաիտար ճգնաժամ է թրքական հումանիզմի հետևանքով: Սա է թրքական հումանիզմը: Հայաստանի մեկնած խաղաղության ձեռքն այդպես է բռնում Ադրբեջանը:

Իսկ Հայաստանում մեզ Իրանի հետ կապող հիմնական ճանապարհն է խլում մեզանից կամ մենք ենք հոժարակամ տալիս, և փական է դառնում մեր և Իրանի միջև: Թուրքի խաղաղության լեզուն այդպիսին է, և շարունակում է նույն լեզվով խոսել ամեն օր: Մեր խաղաղությունը տարածքներ հանձնելն է, թուրքի խաղաղությունը՝ տարացքներ վերցնելը: Այդպես են երկու կողմերը երկխոսում: Վերջակետ չի լինելու: Երկխոսելու են մինչև վերջ: Դիմաց կամ հանուն խաղաղության մենք տալու ենք, թուրքը վերցնելու է հանուն կամ դիմաց խաղաղության:

Մեր բանակն այսօր անհասկանալի պայմաններում է, համենայնդեպս ապահովություն ու վստահություն չի ներշնչում: Չենք նկատում: Եվ հանուն այդպես աննկատ մնալու՝ չենք զինում, չենք վերակերտում բանակը: Գոնե տեսնելու համար որևէ բան չի երևում: Պաշտպանական այդ կեցվածքն ենք որդեգրել, որպեսզի խաղաղություն լինի: Մենք անպաշտպանությունն ենք որպես խաղաղասիրության վստահություն ու երաշխիք ներկայացնում թշնամուն: Իսկ Ադրբեջանը, նշում են, որ երկու միլիարդ դոլարի սպառազինություն է ձեռք բերել պատերազմից հետո և մշտապես զորավարժություններ է անցկացնում՝ բանակը պահելով մարտունակ վիճակում: Որպեսզի խաղաղություն լինի: Սա է նրա խաղաղասիրության վստահությունն ու երաշխիքն ուղղված մեզ:

Մեր և թուրքի խաղաղությունները փոխհարաբերվում են որպես գայլ ու գառ: Մեր խաղաղությունը գառ է, թուրքի խաղաղությունը՝ գայլ: Մենք ճանապարհ տվող ենք, թուրքը՝ ճանապարհ վերցնող: Մենք գազամուղ հանձնող ենք, թուրքը՝ գազը փակող: Մենք սար, լիճ, համայնք, հանդ ու արտ զիջող ենք, թուրքը՝ սար, լիճ, համայնք, հանդ ու արտ խլող: Մենք անզեն ենք, թուրքը՝ զենքով: Այդ խաղաղությունը մեր և թուրքի միջև դարերով է եղել: Մենք հիմա նույն ավանդույթի կրողն ու շարունակողն ենք, թուրքը նույնպես նույն ավաանդույթի կրողն է ու շարունակողը:




Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
21:56 7 մլն դրամանոց մեքենա, 13.1 մլն դրամի ծախս և 720 հազար դրամ՝ ՔՊ-ին․ ինչ է հայտարարագրել Ախուրյանի համայնքապետը
22:20 ՌԴ-ն պատրաստ է օգնել Իրանին Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման հարցում. Պուտին
21:30 2050 թվականին աշխարհը նվաճելու ծրագիրը հետաձգվու՞մ է
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
21:19 Ջաբրայիլում ականների պայթյուններից հայր և որդի են վիրավորվել
22:09 Ջրաշենում 52-ամյա վարորդը Opel-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
22:25 Հրդեհ է բռնկվել Արջուտ բնակավայրի տներից մեկին կից անասնագոմի տանիքում․ այրվել է անասնակեր