Ուղիղ եթեր
Արտաքին Ներքին 4 ժամ առաջ - 09:03 23-11-2026

Գևորգ Թամամյանն ԱՀԿ-ի ղեկավարի թեկնածու է առաջադրվել

Հայ մանկական ուռուցքաբան Գևորգ Թամամյանը Euronews-ին ասել է, որ առաջադրվում է ԱՀԿ-ի ղեկավարի պաշտոնում՝ շեշտը դնելով հավասարության, վստահության վերականգնման և կողմնակի տեսակետի վրա։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկին տասը տարի աշխատելուց հետո Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը կթողնի իր պաշտոնը 2027 թվականի օգոստոսին։

Յոթ թեկնածու է առաջադրվել տարբեր երկրների կողմից: ԱՀԿ գործադիր խորհուրդը փետրվարի սկզբին ցուցակը կնեղացնի մինչև երեք անուն, իսկ կազմակերպության նոր ղեկավարը կընտրվի Առողջապահության համաշխարհային ասամբլեայում 2027 թվականի մայիսին:

39 տարեկանում հայ մանկական ուռուցքաբան Գևորգ Թամամյանը ԱՀԿ-ի ղեկավար պաշտոնի ամենաերիտասարդ թեկնածուն է։

Բոտսվանայի կողմից առաջադրված Թամամյանը նաև միակ թեկնածուն է, որը երբեք պաշտոն չի զբաղեցրել ՄԱԿ համակարգում: Նա իրեն ներկայացնում է որպես արտաքին անձ, որը կարող է նոր հեռանկար բերել կազմակերպությանը:

«Ես, այսպես ասած, դրսից եմ գալիս։ Ես այլ փորձառությամբ եմ գալիս»,- ասաց նա Euronews-ին Ժնևից, որտեղ այս շաբաթ տեղի ունեցավ ԱՀԿ ղեկավարի պաշտոնի թեկնածուների ֆորումը։

Ամենից շատ դիտված