Արտաքին 3 տարի առաջ - 14:09 21-11-2022

Թուրքիայի տարածքի վրա հրթիռային հարձակում է իրականացվել

Թուրքիայի Գազիանթեփ (պատմական Այնթափ-խմբ.) նահանգի Քարքամըշ շրջանի նկատմամբ հրթիռային հարձակում է իրականացվել։ Այս մասին տեղեկացնում է թուրքական պետական TRT հեռուստաընկերության լրատվական ծառայությունը։

Հաղորդվում է, որ Թուրքիայի տարածքի նկատմամբ հարձակումը կատարվել է Սիրիայի հյուսիսից։ Հարձակումն իրականացվել է ականանետերի կիրառմամբ։

Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հայտնել է, որ հարձակման հետևանքով 3 մարդ մահացել է, ևս 10-ը՝ վիրավորվել են։ Նրա խոսքով՝ արձակված հինգ հրթիռներից մեկը ընկել է շրջանի դպրոցներից մեկի վրա, ինչի հետևանքով մահացածներից մեկը դպրոցի ուսուցիչ է, մյուսը՝ աշակերտ։

Սոյլուն հայտարարել է, որ թուրքական ուժերը ամենակոշտ կերպով կպատասխանեն այս հարձակումներին, որոնք իրականացվել են «Ճանկ-սուր» օդային գործողությունից հետո։

Հիշեցնենք, ինչպես ավելի վաղ տեղեկացրել է Oragir.News-ը, Թուրքիայի զինված ուժերը՝ այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրամանով Սիրիայի և Իրաքի հյուսիսային շրջաններում օդային ռազմական գործողություն են իրականացրել։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը