Խոսք 4 տարի առաջ - 20:22 05-03-2022

Պարենային անվտանգության նկատառումներով՝ պետք է փնտրել այլընտրանքային շուկա. Հարություն Մնացականյան

«Ռուսաստանում վարկային միջոցների դժվար հասանելիության պատճառով շատ ֆերմերներ չեն կարողանում նախապատրաստվել գարնանացանի աշխատանքներին, ինչը շատ վատ ազդեցություն կունենա հացահատիկային և հատիկաընդեղենային կուլտուրաների քանակի վրա, որը հնարավոր է նաև դեֆիցիտ ու մեծ գնաճ առաջացնի»,- Oragir.news-ի հետ զրույցում ասաց գյուղատնտես Հարություն Մնացականյանը։

Մնացականյանը, անդրադառնալով հացահատիկային և հատիկաընդեղենային կուլտուրաների գնաճին, ասաց, որ բնականաբար գնաճ լինելու է, երկրորդ՝ ամենամեծ ռիսկը, որը կարող է լինել, այն է, որ արտահանման վրա սահմանաչափ դրվի․ հնդկաձավարի, հնդկացորենի համար արտահանում չկատարվի, որպեսզի կարողանան տեղական պահանջարկը բավարարել, ու դրանից տուժելու ենք նաև մենք. «Մեծամասամբ հատիկաընդեղենային, հացահատիկային մշակաբույսերը մենք բերում ենք ՌԴ-ից»։

Մնացականյանն ասաց, որ ՀՀ-ն ամեն գնով ու ամեն ինչ պիտի անի, որ այս տարի հնարավորինս շատ ցանք կատարվի նաև ներկա պահից սկսած, և պետք է այլընտրանքային շուկա փնտրել պարենային անվտանգության նկատառումներով․ «Ճիշտ քաղաքականություն պետք է իրականացվի, որպեսզի գյուղացին շահագրգռված լինի ցանքը կատարելու համար, այսինքն՝ սուբսիդիաներ պետք է տրվեն, մատչելի վարկային միջոցներ և սերմացու, պարարտանյութերը սուբսիդավորվեն 50 և ավելի տոկոսով, բազմաթիվ գայթակղիչ առաջարկներ պետք է անեն գյուղատնտեսության զարգացման համար, որպեսզի գյուղացիները կարողանան կատարել իրենց գյուղատնտեսական աշխատանքները, մշակովի հողատարածքաները մեծացնեն»։

Հարցին, թե ինչպես գյուղացին պետք է լուծի պարենային անվտանգության մարտահրավերները, ասաց, որ պետք է գտնել այլընտրանքնյին շուկա, ու հասկանալ, թե որ երկրներն են ավելի մատչելի հացահատիկային մշակաբույսերի վաճառք տրամադրում, որպեսզի ներմուծում իրականացնենք այլ երկրներից։

Անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք Կառավարության քայլերն ու գործողությունները միտված են նրան, որ գյուղատնտեսությունը դառնա ավելի հրապուրիչ, թե՞ միայն գյուղմթերքի գների բարձրացումով են փորձում հրապուրիչ դարձնել, ասաց.
«Քայլեր ձեռնարկվում են, բայց դրանք բավարար չեն, ու հիմա ունենք այն, ինչ ունենք»։

Քնարիկ Պետրոսյան

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում