copy image url
Ներքին Խոսք 1 շաբաթ առաջ - 21:30 25-04-2024

Չուռճացնենք․ Նիկոլի աղջիկն իր ծնողների գերին է, բայց նա մյուս երեխաներից լավը չէ

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Նիկոլ Փաշինյանը բազմիցս իր երեխաներին միտումնավոր կերպով բերել է առաջին պլան՝ նպատակ ունենալով նրանց դարձնել թիրախ, իսկ հետո այդ ճանապարհով քաղաքական դիվիդենտներ շահել։ Չնայած Փաշինյանը որոշ ժամանակ խուսափում էր նման արարքներից, սակայն նախօրեին հանրությունն ականատես եղավ նմանատիպ հերթական միջադեպին․

Երեկ՝ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի օրը, Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր էր այցելել ոչ թե ամուսնու, այլ կրտսեր դստեր՝ Արփիի հետ, իսկ հուշահամալիրում հավաքված դժգոհ քաղաքացիները տուրք էին տվել իրենց էմոցիաներին և երեխայի ներկայությամբ վանկարկել «Նիկոլ դավաճան», «Նիկոլ հողատու» և նմանատիպ այլ արտահայտություններ։

Փաշինյանների ընտանիքը շատ լավ գիտի, թե հանրության շրջանում ինչ դժգոհություններ կան հատկապես վերջին շրջանում կատարվող զիջումների հանդեպ ու դժվար չէր ենթադրել, թե դժգոհ քաղաքացիներն ինչպես կարձագանքեն իր կնոջ այցին, սակայն դա նրանց չկաշկանդեց, որ անչափահաս երեխային այդ ամենի մասնակիցը դարձնեն։

Oragir.News-ի հետ զրույցում հոգեբան Կարինե Նալչաջյանը խայտառակություն է համարում, որ Նիկոլ Փաշինյանը, քաղաքական նպատակահարմարությունից ելնելով, շատ հաճախ թիրախ է դարձնում անգամ սեփական երեխաներին։

Նալչաջյանը նշեց, որ Նիկոլ Փաշինյանն աբսուրդ է դարձրել բոլոր մարդկանց կյանքը, ովքեր պետք է հայ ժողովրդի պաշտպանությունն իրականացնեին։ Նա ասաց, որ խոսակցության պահին գտնվում է Չարենցի փողոցում, որտեղ քաղաքացիների կողմից բողոքի ակցիա է իրականացվում, իսկ տեղում գտնվող ոստիկանները մարդկանց նկատմամբ բռնություն են գործադրում։

«Այստեղ պետք է տեսնել, թե ոստիկաններն ինչ ոգևորությամբ են ժողովրդին հրմշտում՝ առանց հասկանալու, որ փողոց դուրս եկած ժողովուրդը նաև իրենց երեխաներին է պաշտպանում՝ հենց իրենցից։ Այնպես որ այստեղ ոչ միայն հայրենիքի պաշտպանության հարցն է դրված, այլև իրենց երեխաներին իրենց ծնողներից պաշտպանելով ենք զբաղված։ Սա է ամբողջ խնդիրը»,- ասաց նա։

Կարինե Նալչաջյանը նկատում է, որ Նիկոլ Փաշինյանի երեխաները դարձել են իրենց ծնողների գերին, ինչը լավ չէ․

«Իհարկե՜ Նիկոլի երեխան դարձել է իր ծնողների գերին, լավ չի, որ նա այդպիսի վիճակների մեջ է հայտնվում, բայց հիշե՜ք մեր մյուս երեխաներին․ մենք իրենց ծնողների ձեռքով զոհված երեխաներ ունենք, տնազուրկ, իրենց տնից-տեղից, ամեն ինչից կտրված ու որբացած երեխաներ ունենք։ Ուստի այդ երեխաները գերի են իրենց ծնողների ձեռքին, ինչպես այս ոստիկանների երեխաներն են»։

Մեր զրուցակիցը շեշտում է, որ ոստիկանությունը պետության ամենակարևորագույն օղակներից մեկն են, սակայն ոստիկաններն այսօր դուրս են եկել պետության, ինչպես նաև հենց իրենց երեխաների դեմ։

Հարցին, թե արդյոք Փաշինյանը երեկվա միջադեպով փորձո՞ւմ է հանրության շրջանում խղճահարություն առաջացնել և որքանո՞վ դա նրա մոտ կստացվի՝ Կարինե Նալչաջյանը համոզմունք հայտնեց, որ այդ միջադեպը պետք չէ ուռճացնել։ Նրա խոսքով՝ իհարկե Փաշինյանի երեխան ոչ մի մեղք չունի իր ծնողների կատարած արարքների համար, սակայն բոլոր դեպքերում իր ծնողների ձեռքով հայտնվել է նման իրավիճակում, դա իր ծնողների ընտրությունն է։

«Երեխայի համար դա իհարկե լավ չէ, բայց եկեք չուռճացնենք այս միջադեպը։ Մի հատ նայենք չորս կողմը․ Արցախի երեխաներին նայե՜ք, Շուշիից բռնագաղթած երեխաներն ի՞նչ վիճակում են, այն երեխաները, որոնց մայրը գնացել էր ուտելիք հայթայթելու, մեքենայի մեջ խեղդվել էին, նրանք երեխաներ չէ՞ին։ Ոչ մեկի երեխան ավելի թանկ չէ, քան այն մարդկանց երեխաներն, ովքեր հիմա Տավուշում նստած են ու չգիտեն, թե իրենց գլխին ինչ է գալու։

Այս հարցը չի կարելի շատ շեշտադրել։ Թող ծնողները խելամիտ վարվեն ու մտածեն իրենց երեխաների մասին, եթե չեն մտածում, ապա մյուսներն ի՞նչ անեն»,- ասաց նա։

Հոգեբանից նաև հետաքրքրվեցինք, թե Փաշինյանների ընտանիքի այս քայլը հանրության վրա ի՞նչ ազդեցություն կունենա։ Ի պատասխան՝ Նալչաջյանն ասաց, որ այս միջադեպը որոշակի շեղող ազդեցություն կգործի, քանի որ հայերը երեխայի պաշտանմունք ունեցող ժողովուրդ են։

«Տեսեք սա խոսակցության նյութ դարձավ և այլն։ Բայց մենք այժմ կորցնում ենք մեր երեխաների կյանքն ու ապագան՝ ինչպես ֆիզիկական, այնպես էլ մնացած բոլոր իմաստներով։ Այնպես, որ եկեք չուռճացնենք այս դեպքը, կրկնում եմ՝ այդ երեխան իր ծնողների գերին է, ինչպես հայ ազգն է իր ծնողների ձեռքը գերի ընկել, երեխան էլ մեզանից մեկն է»,- ասաց նա։

Նալչաջյանը հավելեց, որ այս դեպքը որոշ չափով հանրության ուշադրությունը կշեղի Տավուշի շուրջ տեղի ունեցող իրադարձություններից, սակայն դեպքերն այնքան արագ են զարգանում, որ դա երկար չի տևի, մարդիկ տեսնում են, թե ինչ է կատարվում։

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

09:46 Արարատի մարզում հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր անվամբ հաշվառված հրացանը. shamshyan.com
13:46 Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Սուրենյան
21:47 «Բոլոլա ա լինելու». աշխատանքից հեռացված վարորդ Ռուստամը միացավ պայքարին
14:00 Գիտական ֆանտաստիկա․ Փաշինյանի համոզմամբ՝ ՀՀ-ից արտագաղթն «ուրիշ պատճառներ» ունի
20:54 Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթի շարքերը ստվարանում են. ՈւՂԻՂ
13:10 Տավուշում իմ սարքած դիրքերն են քանդում ու հանձնում․ մեծ ցավ եմ ապրում․ Լևոն Երանոսյան․ Հրապարակ
20:36 «ՏաԼույս» երգչախումբն Արցախի ու Հայաստանի օրհներգերով դիմավորեց Բագրատ Սրբազանին
15:28 «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հայտարարությունը՝ Կիրանցից
15:42 Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
21:59 Տավուշյան պայքարը դժվար է լինելու, բայց պատվաբեր․ անհրաժեշտ է մասնակիցների առավելագույն քանակ