Անզեն աչքով տեսանելի է, որ Ազգային ժողովի ՔՊ֊ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը գրեթե մշտապես գտնվում է ընդդիմադիրատյաց դիրքերում։
Բավական է հիշել նրա և Էդգար Ղազարյանի հայտնի միջադեպը։
Օրերս էլ Հովհաննիսյանը ԱԺ ծեծկռտուքի ակտիվ մասնակիցներից էր։
Այս ֆոնին դժվար է պատկերացնել Հովհաննիսյանի և համատեղ բնակարանում հաշվառված քեռու կամ հորեղբոր` Ռուբեն Հովհաննիսյանի համակեցությունը, քանի որ վերջինս, մեղմ ասած, չի կիսում կրտսեր ազգականի տեսակետները։
Ավելին` Ռուբեն Հովհաննիսյանը «ընդդիմադիր» Մասիս համայնքում հերթական պաշտոնն է ստացել. հանդիսանալով վարչական շրջանի ղեկավարի օգնական` ստանձնել է նաև Ջրահովիտի վարչական ղեկավարի պաշտոնը։
Մի խոսքով, միայն պատկերացնել կարելի է, թե ինչ է կատարվում Հովհաննիսյանների տանը։