Ջուր չլինելու պատճառով Երևանի որոշ թաղամասերում երեխաները երկու օր դպրոց չեն հաճախելու, դասերն անցկացվելու են հեռավար։
Այս մասին Նոր նորք վարչական շրջանի դպրոցներից տեղեկացնում են ծնողներին։ Այս մասին հայտնում է News.am-ը:
Նշենք, որ «Վեոլիա» ջուրը տեղեկացրել է Երևանի Նոր Նորք, Ավան, Նորք–Մարաշ վարչական շրջանները 36 ժամ (նոյեմբերի 3-ին ժամը 10–ից մինչև նոյեմբերի 4–ի ժամը 22–ը) ամբողջությամբ զրկված կլինեն ջրամատակարումից։
Բացի այդ, 36 ժամ ջուր չի լինելու նաև՝
Էրեբունի վարչական շրջանի՝ Վարդաշենի 1-12, Մուշավանի 1-10, Սարի թաղի 1-28, Դավիթ-Բեկի փողոցների և նրբ.
Կոտայքի մարզի Մայակովսկի, Արամուս , Կաթնաղբյուր գյուղերի,
Ջրվեժ գյուղի՝ գ.Ջրվեժ, գ.Ջրվեժ Ա, Բ և Բագրևանդի թաղամասերի, Ջրվեժ Մայակ և Բանավան թաղամասերի,
Առինջ գյուղի՝ Դուրյան, Վ.Տերյան, Պ.Սևակի, Խ.Աբովյան, Մհեր Մկրտչյան թաղամասերի: