Ուղիղ եթեր
Ներքին 9 րոպե առաջ - 12:02 17-11-2026

Ոստիկանները հայտնաբերել են Կոտայքում վթարի պատճառ դարձած ձիերի տիրոջը․ shamshyan.com

Shamshyan.com-ը գրում է․ SHAMSHYAN.com-ը նոյեմբերի 15-ին ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էր հրապարակել Կոտայքի մարզում տեղի ունեցած ավտովթարի մասին, ինչի հետևանքով կային վիրավորներ և սատկել էր 4 ձի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ վիրավորները ոչ թե Գավառի բնակիչներ են եղել, այլ Արտաշատ քաղաքի։ «ԳԱԶ 2410»-ի վարորդը եղել է 69-ամյա Սերժիկ Օ.-ն․ նա և նրա ուղևորներ՝ Արտաշատի բնակիչներ՝ 58-ամյա Նարինե Օ.-ն և 14-ամյա Սերժիկ Օ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Հրազդան» բժշկական կենտրոն, որտեղից էլ՝ Երևանի մասնագիտացված հիվանդանոցներ։ Վիրավորները պապ, տատ ու թոռ են և մեկնում էին Գավառ։

Պարզվել է նաև, որ դեպքի վայրում կայանված «Jeep» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները վթարի հետ մասնակցություն չեն ունեցել, այլ օգնելիս են եղել վիրավորներին։

Իսկ Հրազդանի համայնքային ոստիկանները՝ բաժնի պետ Անի Դանիելյանի գլխավորությամբ, պարզել են, որ ձիերը պատկանում են 1 անձի, ում հայտնաբերել են, որից հետո սատկած ձիերին հեռացրել են և հողի մեջ մի քանի մետր խորությամբ թաղել։

Ինչպես ավելի վաղ տեղից հայտնել էր ֆոտոլրագրողը, նոյեմբերի 15-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 05։30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի դեպի Հրազդան և Ծաղկաձոր տանող ոլորապտույտ հատվածում՝ կամրջի հարևանությամբ, «Jeep», «Opel» և «Gaz-2410» մակնիշի ավտոմեքենաները, ըստ նախնական տեղեկությունների, բախվել էին 4 ձիերի։

Բախման հետևանքով 3 հոգի, ովքեր Գեղարքունիքի մարզի բնակիչներ են՝ տատը, պապն ու թոռը, տեղափոխվել էին «Հրազդան» բժշկական կենտրոն, որտեղ առաջին բուժօգնություն ստանալուց հետո ռեանիմոբիլներով տեղափոխվել էին Երևանի մասնագիտացված հիվանդանոցներ։

Բախման հետևանքով 4 ձիերն էլ սատկել էին։

Մանրամասները՝ shamshyan.com կայքում։

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի