Մեր պապերը կարողացել են սերնդեսերունդ փոխանցել իրենց բարբառները. այսօր արցախահայության առջև նույնպիսի մարտահրավեր է ծառացած. վերլուծաբան
Կարո՞ղ ենք փրկել արցախյան բարբառը, այս մասին իր հրապարակած տեսանյութում խոսել է վերլուժաբան Տիգրան Դումիկյանը:
«Մեր պապերը կարողացել են սերնդեսերունդ փոխանցել իրենց բարբառները՝ նույնիսկ պատմական հայրենիքից հազարավոր կիլոմետրեր հեռու։ Իսկ այսօր արցախահայության առջև նույնպիսի մարտահրավեր է ծառացած․ ինչպե՞ս փրկել ոչ միայն բարբառը, այլև այն մշակութային աշխարհը, որը կարող է անհետանալ մարդկանց՝ պատմական միջավայրից զրկվելու պատճառով»,- նշել է նա: